Տարածաշրջան17:17, 21 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում որոշել են պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման ամսաթիվը

Թուրքիայում երկար քննարկումների առիթ հանդիսացած երկարաժամկետ պարտադիր ծառայության 15 ամսից 12-ի կրճատելու որոշումը վերջապես կայացվել է:
Այսօր կայացած Նախարարների խորհրդի նիստից հետո այդ թեմայով պարզաբանումներ է տվել Թուրքիայի վարչապետի օգնական և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը: Վերջինս տեղեկացրել է, որ խորհրդի կայացրած որոշման համաձայն անցումը 12 ամսվա ժամկետին ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից:
Արընչն, անդրադառնալով
այսօր թուրքական մամուլում հայտնված լուրերին, ըստ որոնց ԶՈՒ գլխավոր շտաբը նպատակահարմար
էր գտել անցումը կատարել 2014-ի մարտի 1-ին, ասել է, իրենք ընդունում ենք գլխավոր շտաբի՝ զինվորական կարիքների իրական պատասխանատուի
տեսակետները, սակայն նշել է, որ քաղաքական որոշումը ընդունողն ու դրա համար պատասխանատվություն
կրողը կառավարությունն է:
Վերջինս նշել է նաև, որ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր ծառայության
մեջ գտնվող 12 ամիսը լրացած շարքային և սերժանտական անձնակազմը ենթակա կլինի զորացրման:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |