Տարածաշրջան08:42, 21 Հոկտեմբեր 2013
Թուրք պաշտոնյան գոհ է Անի այցելող զբոսաշրջիկների հոսքից

Մահմեդական աշխարհում տոնվող կուրբան-բայրամի (զոհաբերության սրբազան տոն) օրերին
նկատվել է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների թվի նկատելի աճ այժմ Թուրքիայի
տարածքում գտնվող պատմական Անիի ավերակներում:
Այս մասին հայտնող թուրքական «Սաբահ» պարբերականը, վկայակոչելով Կարսի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Հաքան Դողանային, նշում է, որ եղանակային բարենպաստ պայմանները ևս նպաստել են զբոսաշրջության աշխուժացմանը Անիում այս օրերին: Տուրիստական գործակալություններն արձանագրել են զբոսաշրջիկների մեծ հոսք մասնավորապես Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից:
Զբոսաշրջիկների ուշադրութունն են գրավել այժմ մզկիթների վերածված հայկական ն եկեղեցիները, ինչպես նա ժամանակին ռուսների կողմից կառուցված շինությունները: Դողանայը նշել է, որ Անիում և ընդհանրապես Կարսում իրենք լավագույն ընդունելություն են ցուցաբերել զբոսաշրջիներին, նրանց շաքար են բաժանել, ինչպես որ ավանդաբար ընդունված է:
«Ինքնս էլ անձամբ շաքար եմ բաժանել զբոսաշրջիկներին»,- պատմել է թուրք պաշտոնյան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |