Տարածաշրջան10:27, 16 Հոկտեմբեր 2013
Օջալանը կոչ է արել Դիարբեքիրում Ալ-Քաիդայի դեմ իսլամական համաժողով անցկացնել

Իմրալը
կղզում ցմահ բանտարկության դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Թուրքիայի միակ քրդական «Խաղաղություն
և զարգացում» կուսակցության (ԽԺԿ- BDP) ներակայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
կոչ էր արել Դիարբեքիրում անցկացնել ժողովրդավարական, իսլամական համաժողով` ընդդեմ
Ալ Քաիդայի և Ալ Նուսրայի պես իսլամի դավաճանների:
Թուրքական «Թայմ թուրք» լրատվական կայքը հայտնում է, որ Օջալանի նման արձագանքի պատճառը տարածաշրջանում Հըզբոլլահի և ՔԲԿ-ի միջև առկա լարվածությունն է: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը Էլ Նուսրայի ուժերի հետ պատերազմական դրության մեջ է: Վերջին շրջանում հարավ-արևելյան շրջաններում Հըզբոլլահին կից միությունների և կազմակերպությունների դեմ քրդական համայնքների միությունը (ՔՀՄ-KCK) հարձակումներ է իրականացրել:
Նշվում է, որ Օջալանին անհանգստանցում է այն հանգամանքը, որ Հըզբոլլահի կողմից ստեղծված «Անկախ դատի» կուսակցությունը կարող է ընտրությունների ընթացքում ահեղ մրցակից դառնալ:
Այդ կուսակցության ներկայացուցիչ Սալիհ Գյոքը հայտնել է, որ որևէ կերպ Սիրիայի հյուսիսում պատերազմի մեջ չեն մտնի: «Մեր կուսակցությունը ոչ մի գործողություն չի անի, որը չի բխի մուսուլման քուրդ ժողովրդի շահերից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |