Մարզական07:37, 16 Հոկտեմբեր 2013
Հայ մարզիկը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցուն (տեսանյութ)

Ուկրաինայի Յալթա քաղաքից արդեն Երևան Է ժամանել «Հայ սև գոտիների ասոցիացիայի» կունգ-ֆուի հավաքականը, որը Ուկրաինա էր մեկնել մասնակցելու Եվրոպայի կունգ-ֆուի գավաթի բաց առաջնությանը: Ասոցիացիայի նախագահ Արմեն Հարությունյանի տեղեկացմամբ` առաջնությունն անցկացվել է կունգ-ֆու մարտարվեստի «թաուլու» (համալիր վարժությունների ցուցադրում), «թույ շոու» (թայ չի չուան մարտարվեստի մենամարտային ձև) և «սանդա» (լրիվ կոնտակտային մենամարտ) ոճերում:
Նշյալ առաջնությանը մասնակցել են 6 երկրների 35 ակումբներ: Հայաստանը ներկայացնող հավաքականը բաղկացած է եղել 9 մարզիկներից, որոնք հանդես են եկել սանդա ոճում, նվաճել 5 ոսկե և 1 արծաթե մեդալ` ընդհանուր թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը:
Ասոցիացիայի ավագ մարզիչ Սարգիս Հարությունյանը նշում է, որ առաջին անգամ են մասնակցում նման բարձրակարգ առաջնության և տպավորված է մարզիկների բարձրակարգ մրցելույթներից: Հավաքականի մարզիկները նկատել են տալիս, որ օրվա հերոս համարվում է Հենրիկ Ազատյանը, ով հանդես գալով իր տարիքային կարգից բարձր կարգում, եզրափակից փուլում կարողացել է ջախջախիչ պարտության մատնել ադրբեջանցի մարզիկին և գրավել առաջին տեղը:
Ստորև կարող եք դիտել Հենրիկ Ազատյանի հաղթական մենամարտը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |