Տարածաշրջան15:04, 16 Հոկտեմբեր 2013
Էգեմեն Բաղըշ. «Չնայած մեր պնդումներին` ԵՄ-ն զեկույցը հրապարակեց «բայրամի» օրերին»

ԵՄ Թուրքիայի պետնախարար և Եվրամիությանն անդամակցության բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը իր դժգոհությունն է հայտնել այն առնչությամբ, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցը հրապարակվել է «բայրամի» օրերին (այս օրերին մուսուլմանական աշխարհում նշվում է «Քուրբան բայրամը»): Այս մասին տեղեկացնեւմ է թուրքական «Զաման» օրաթերթը:
Բաղըշը իր հայտարարության մեջ մասնավորապես ասել է. «Նրանք, ովքեր մի շարք հակաժողովրդավարական նախաձեռնություններով և ցույցերով Թուրքիայի պատիվն են վարկաբեկում, թող լավ իմանան, որ ցանկացած հակաժողովրդավարական նախաձեռնություն Թուրքիային ավելի շատ ժողովրդավարության կդրդի: Քանզի փոթորիկները ստիպում են, որ ծառերը ավելի խորը արմատներ գցեն: Այս երկիրը իր պատմության ամենազուլալ ժամանակաշրջանն է ապրում: Սակայն չեմ կարող ասել, որ խնդիրներ չունենք: ԵՄ-ն այսօր հրապարակելու է Թուրքիայի մասին առաջընթացի զեկույցը: Չնայած մեր պնդումներին` զեկույցը հրապարկվում է մեր «բայրամի» օրերին, այդ պատճառով ես մինչև «բայրամի» ավարտը զեկույցի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ անի»:
Նախորդող հրապարակում` http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=918
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |