Տարածաշրջան13:41, 16 Հոկտեմբեր 2013
ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի առաջընթացի զեկույցը

Եվրոմիությունը հրապարակել
է Թուրքիայի առաջընթացի զեկույցը, որտեղ քննության է առնվել
2012-ի հոկտեմբերից 2013-ի սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև հունիս-հուլիս ամիսներին Գեզի այգու շուրջ ծավալված բողոքի ակցիաները դադարեցնելու համար կառավարության կողմից ուժի կիրառմանը: Թուրքական «Հյուրիյեթի» տեղեկացմամբ՝ զեկույցն, անդրադարնալով Էրդողանի
կողմից ներկայացված «Ժողովրդավարացման փաթեթի»
բովանդակությանը, դատական բարեփոխումների առիթով դրական գնահատականներ է հնչեցրել, սակայն արդարադատության համակարգի մասին քննադատական մտքեր է շարադրել:
Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական
հարևանության
քաղաքականության հարցերով
հանձնակատար
Շտեֆան Ֆյուլեն թուրքական «Հյուրիյեթ» թերթի համար գրած հոդվածում ասել էր, որ Գեզի այգու իրադարձությունները պետք է առիթ դառնան բարեփոխումները ավելի ընդգրկուն դարձնելու համար:
Առաջընթացի զեկույցում խոսվել է նաև Կիպրոսի հարցին լուծում գտնելու անհրաժեշտության մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |