Տարածաշրջան12:44, 15 Հոկտեմբեր 2013
Օջալան. Խորը բանակցությունների համար սպասում եմ պետության դիրքորոշմանը

Քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն (ԽԺԿ) պատվիրակությունը կրկին այցելել է Իմրալը կղզում ցմահ ազատազրկված Քրդական բանվորական կուսակցության (ԽԺԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:
Օջալանը ԽԺԿ-ի պատվիրակության
հետ ուղարկած թուրք-քրդական հաշտեցման գործընթացի վերաբերյալ ուղերձում ասել է. «4
տարի է՝ մեծ ջանքեր եմ գործադրում: Վերջին տարում սկսված գործընթացի նշանակությունը
մեծ է: Մեր կատարած աշխատանքները կարևոր են: Մեծ ջանքերի գնով կատարված այդ աշխատանքները
հասարակությանը հանգստացրեց, ցնցումները
դադարեցին: Սակայն դեռ շատ մեծ հարցեր կան մեր առաջ, որոնք սպասում են իրենց լուծմանը: Մեր
սկսած գործընթացի իր թերություններով և առավելություններով բոլորեց մեկ
տարին: Իմ առաջարկները բանավոր և գրավոր կերպով ներկայացրել եմ պետությանը: Նշանակալի խորը բանակցությունների համար սպասում եմ պետության դիրքորոշմանը: Անհրաժեշտ է առանց
ժամանակ կորցնելու սկսել բանակցությունները, որոնք պետք է լինեն
իմաստալից և արդյունավետ: Գործընթացի հետ կապված հույսս չկորցնելով՝ այդ հույսի չխորտակվելու համար ևս մեկ անգամ կրկնում եմ պատմական կոչս»:
Օջալանը շնորհավորանքներ է հղել նաև այս օրերին մուսուլմանական աշխարհում նշվող զոհաբերության տոնի առիթով, որտեղ շնորհավորանքների հետ մեկտեղ Դիարբեքիրում հրավիրել է Դեմոկրատական իսլամի կոնֆերանս, ինչին հատկապես կոչ է արել մասնակցել իր խոսքերով իսլամի հանդեպ դավաճանության մեջ գտնվող Ալ Քաիդա և Էլ Նուրսա խմբավորումներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |