• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:16, 15 Հոկտեմբեր 2013

Ջանան Արըթման. «Դեռ ուսանող ժամանակ գիտեի Գյուլի հայկական ծագման մասին»

Ջանան Արըթման. «Դեռ ուսանող ժամանակ գիտեի Գյուլի հայկական  ծագման մասին»

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին պատգամավոր, սկանդալային հայտարարություններով և հակահայկական կեցվածքով հայտնի Ջանան Արըթմանը կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայկական ծագման մասին:

Թեման կրկին արդիական է դարձել այն բանից հետո, երբ Քեմալ Քըլըչդարօղլու
ն  գերմանական թերթերից մեկի՝ Թուրքիայի  նախագահի ծագման հարցը կուսակից Ջանան Արըթմանի  կողմից շահարկվելու  մասին հարցին պատասխանել էր. «Ջանան Արըթմանը արդեն ԺՀԿ-ի պատգամավոր չէ»:
Թուրքական  «Ինթերնեթ հաբեր» լրատվական կայքը հայտնում է, որ կուսակցության ներկայիս ղեկավարի նման պատասխանը  խիստ վիրավորել է  Արըթմանին: Վերջինս  հայտարարել է, որ ժամանակին իր
առարկությունը վերաբերել ոչ թե Գյուլի էթնիկ պատկանելությանը, այլ էթնիկ պատկանելության պատճառով նախագահի պաշտոնում  անկողմնակալություն պահանջող հարցում  այդ սկզբունքի չխախտելուն:
Արըթմանը Քըլըչդարօղլուին ուղղված իր նամակում 
կոշտ քննադատության է ենթարկել վերջինիս՝ նշելով որ ինքը դեռ շարունակում է մնալ ԺՀԿ անդամ, հավատարիմ քեմալական:

Նա նաև ընդգծել է, որ դեռ ուսնողական տարիներից է իմացել Գյուլի ծագման մասին և իր 24 տարվա քաղաքական գործունեության մեջ երբեք չի բարձրաձայնել այդ մասին:
«
Երբ բժշկական  համալսարանում ուսանող էի  գիտեի, որ նյարդաբանության պրոֆեսոր Ահմեթ Սաթօղլուն նախագահ Գյուլի քեռին է, իսկ նրա մայրը, այսինքն՝ նախագահի տատիկը, հայ է: Սակայն անգամ 2007 թվականի ընտրությունների ժամանակ չեմ խոսել նախագահի ծագման մասին: Ինձ ճանաչողները, կուսակիցներս շատ լավ գիտեն, որ պաշտոնավարման տարիներիս մյուս ԺՀԿ-ականների նման էթնիկ խտրականություն, ռասիզմ չեմ դրսևորել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}