Հասարակական13:14, 14 Հոկտեմբեր 2013
Թուրքիա.«Դեկոլտեի սկանդալից» հետո քննարկման առարկա է դարձել պարուհու «անկեղծ զգեստը»

Թուրքական
«Show TV» հեռուստաալիքով հեռարձակվող հաղուրդումներից մեկին մասնակցող պարուհու հագուստը վերջին օրերին դեկոլտեի պատճառով թուրք հաղորդավարուհու
աշխատանքից հեռացվելու դեպքից հետո քննարկման նոր առիթ է դարձել:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` արևելյան պար ներկայացնող պարուհու
զգեստը բակավականին «անկեղծ» է եղել: Եվ
հաղորդումից անմիջապես հետո բոլորը հիշել են դեկոլտեի սկանդալը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում իշխող «Արդարություն
և
զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքի հայտնած դժգոհությունից հետո թուրք հեռուստահաղորդավարուհի Գյոզդե Քանսուն հեռացվել էր աշխատանքից: Չելիքին դուր չէր եկել հաղորդավարուհու դեկոլտեով հագուստը, ինչի մասին էլ արտահայտվել էր հրապարակավ:
Իսկ երեկվա հաղորդումից հետո թուրք հայտնիները թվիթեր սոցիալական ցանցում այս թեմայով
հրապարակումներ են արել: Ահա դրանցից մի քանիսը.
Նուրգյուլ Յեշիլչայ. Հիմա ես չեմ
հասկանում. պարուհու հագուստով կարելի է եթեր դուրս գալ, իսկ սովորական հագուստը
պետք է փա՞կ լինի:
Օնուր Աքայ. Շատ սպասեցի
բայց Հուսեյն Չելիքը այս թեմայով թվիթ չարեց: Թող Գյոզդե Քանսուն վերադառնա և
պարուհու զգեստով եթեր դուրս գա:
Սալիհ Աքյըլդըզ. Դեկոլտեն
արգելված է, իսկ պարուհու զգեստը` թույլատրելի:
Ֆունդա Էրքոչ. Արևելյան
պարերի պարուհին էլ կարող է աշխատանքից հեռացվել, որովհետև «դեկոլտե» է կրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |