Մարզական06:42, 12 Հոկտեմբեր 2013
Թուրքական մամուլ. Հայաստանի նվերը Թուրքիային

Նախօրեին Երևանում կայացած Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպման մասին
թուրքական մամուլը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր
հաղթանակով փաստորեն նվեր արեց Թուրքիային 2014
թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխահի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում:
Ինչպես հայտնի է, անցումային հանդիպումների իրավունք ստանալու են խմբերում երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունք ունեցող 8 հավաքականներ, որոնք էլ պետք է վիճարկեն աշխարհի առաջնության մրցաշարի վերջին 4 ուղեգրերը: Բուլղարիայի դեմ Հայաստանի տարած հաղթանակն ամրապնդեց Թուրքիայի հավաքականի դիրքերը որպես խմբում երկրորդ տեղը զբաղեցնող և լավ ցուցանիշներ ունեցող հավակնորդ:
«Այսպիսով, շնորհիվ հայերի հաղթանակի, D խմբում ընդգրկված թուրքերն ազատվեցին անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն չունենալու վտանգից»,- գրում է «CNNTurk»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |