Տարածաշրջան10:55, 11 Հոկտեմբեր 2013
Քրդերը 3 կարևոր պայման են դրել Թուրքիայի դեմ

«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ - KCK) գործադիր խորհուրդը հրապարակել է հռչակագիր քրդական
հարցի դեմոկրատական լուծման և առկա գործընթացի շարունակության համար անհրաժեշտ
համարվող քայլերի մասին:
Միջանկյալ նշենք, որ «ՔՀՄ»-ն համարվում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված և արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK)-ի քաղաքացիական թևը:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղեկացմամբ` հռչակագրում նշված են երեք կարևորագույն պայմաններ, առանց որոնց անհնար կլինի խուսափել ասիմիլացիայից և մշակութային ցեղասպանությունից: Հատուկ նշվում է, որ առանց այդ երեք պայմանների ի կատար ածման, մնացած բոլոր ասելիքներն ու անելիքները անիմաստ կլինեն:
1. Սահմանադրական և օրեսնդրական երաշխիքի տակ առնել քրդերի ունեցվածքը, ինքնությունը և մշակույթը: Ճանաչել քրդերի ինքնակազմակերպման ազատությունը:
2. Ընդունել քուրդ հանրության ինքնակառավարման ժողովրդավարական ազատությունը:
3. Ճանաչել ամեն մակարդակում մայրենի լեզվով կրթություն ստանալու քրդերի իրավունքը և թույլ չտալ մշակութային ցեղասպանության միջոցով քրդերին որպես ժողովուրդ ոչնչացնելը:
«ՔՀՄ» ղեկավարությունը նշել է, որ առաջիկայում կերևա, թե ինչ գործողությունների կդիմեն իրենք, քանի որ ամեն բան կախված կլինի թուրքական իշխանությունների պատասխան վերաբերմունքից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |