Տարածաշրջան10:02, 09 Հոկտեմբեր 2013
Թուրքիան առաջին անգամ փորձարկել սեփական արտադրության ՀՕՊ հրթիռները (տեսանյութ)

Թուրքիայում առաջին անգամ փորձարկվել են թուրք ինժեներների նախագծած տեղական
արտադրության ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրթիռները (HİSAR+A): «Սաբահ» պարբերականի
տեղեկացմամբ` փորձարկումն իրականացվել է Թուզ լճի ափին և ավարտվել հաջողությամբ:
Ռազմաարդյունաբերության տեղական այս նախագծում ներգրավված են եղել Թուրքիայի բազմաթիվ արդյունաբերական հաստատություններ: Մասնավորապես «ASELSAN»-ը զագացրել է ռադարների աշխատանքը, էլեկտրոնային հրահանգավորման և կրակ բացելու ֆունկցիաները, իսկ «ROKETSAN»-ի մասնագետները կատարելագործել են հրթիռային համակարգերը:
Նախատեսվում է, որ 2017 թվականին հակաօդային պաշտպանության այս հրթիռային
համակարգերը կներմուծվեն Թուրքիայի զինված ուժերի հաշվեկշռի մեջ: «HİSAR+A» նախագծի մեկնարկը տրվել է
2011 թվականին, նպատակը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ՀՕՊ համակարգերի պահանջարկն
ազգային ռեսուրսներով բավարարելն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |