Տնտեսական07:51, 07 Հոկտեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Թուրքիայի արևելքի անտեսանելի պատը այդպես էլ չքանդվեց»

Թուրք լրագրող ԱսաֆՍավաշ Աքաթը, մեկ շաբաթ շրջելով երկիր
արևելյան շրջաններով, իր հոդվածում ներկայացրել է տարածաշրջանի
սոցիալ-տնտեսական պատկերը:
Թուրքական «Վաթան» թերթում հրապարակված հոդվածում նշվում է,որ Թուրքիայի ազգային
վիճակագրության վարչությունը երկիրը բաժանում է 26 աշխարհագրական միավորի:
Կարսը Աղրը, Իգդիրը, Արդահանը և Վանը, Մուշը, Բիթլիսը, Հաքքիարին
զարգացվածության մակարդակով գտնվում են վերջին հորիզոնականում:
Աքաթը նշում է, որ տնտեսական, հասարակական զարգացվածության վրա խիստ
բնակլիմայական պայմնանները իրենց ազդեցությունը թողնում են, սակայն մարդկային
գործոնի առկայությունը նույնպես մեծ է:
«Հատկապես նկատի ունեմ փակ սահմանները, որոնք խոչընդոտում են արտաքին
առևտուրը: 1923 թվականից հետո սահմանը Սովետական միությունը երկաթյա վարագույրով
փակեց: Սովեդական միությունը քանդվեց, բայց այս անգամ էլ Հայաստանի հետ սահմանը
փակվեց: Հետո էլ Իրանի նկատմամբ բռնարգելք (Էմբարգո) կիրառվեց: Այդ անտեսանելի
պատը ոչ մի կերպ չքանդվեց»,- գրում է հոդվածագիրը:
Վերջինս դժգոհում է, որ այդ շրջաններում արդյունաբերությունը և առևտուրը չեն զարգանում, բնակչության կրթված մասը հեռանում է:
«Սա մի կախարդված շրջան է, որը ջարդելու գործում հարևանների հետ առևտուրը կարևոր դեր կարող է ունենալ: Սահմանների բացումը, առևտրի աշխուժացումը տարածքին կենդանության շունչ կհաղորդի:
Ճիշտն ասած, չեմ հավատում, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է անել: Ցավոք սրտի, քաղաքական խոչընդոտները դեռևս կան: Սակայն հավատում եմ, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու»,-գրում է Աքաթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |