• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:26, 05 Հոկտեմբեր 2013

Թուրք հոդվածագիր, «Հրանտը 1915-ի մասին ուզում էր խոսել ոչ թե մահվան, այլ կյանքի միջոցով»

Թուրք հոդվածագիր, «Հրանտը 1915-ի մասին ուզում էր խոսել ոչ թե մահվան, այլ կյանքի միջոցով»

2013 թվականի հոկտեմբերի 2-4-ը Թուրքիայի Բողազիչի համալսարանում իսլամացված հայերի թեմային նվիրված կոնֆերանս է տեղի ունենալու: Կոնֆերանսը համտեղ կազմակերպել են Հրանտ Դինքի անվան հիմնադրամը և Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետը:

Այս մասին գրում է թուրքական «TV 24» լրատվական կայքի հոդվածագիր Ալփեր Գյորմյուշը: Վերջինս իր  հոդվածում նշում է,  որ կոնֆերանսում հիմնականում քննարկելու  է մի հարց, որով զբաղվել է  Հրանտ Դինքն իր կյանքի վերջին շրջանում:

«Այն համոզմանն եմ, որ «Մահմեդականացված հայերը» կոնֆերանսը Հրանտի կտակներից  մեկը կյանքի կկոչի:

Մյուս կողմից որպես մի մարդ, ով համոզված է, որ Անատոլիայի մուսուլմանացված հայերի հետքերով գնալու համառությունը Հրանտի մահվան դատավճիռը կայացնելու հարցում կարևոր դեր է ունեցել, համոզված եմ, որ այս համաժողովը Հրանտի մարդասպանին ուղղորդողներին  պատասխան կլինի: Այսպիսով՝ նրանց հետևյալն ասած կլինի. «Ինչ ափսոս, որ ձեր կարծիքը ճիշտ էր. Հրանտը Թուրքիայի հայկական հարցը շփման և եղբայրության միջոցով լուծելու նախաձեռնության ամենակարևոր կետը մուսուլմանացած հայերին հայտնաբերելու ջանքերն էին, որը ձեր կարծիքով ավերիչ արդյունքներ էր ունենալու: Դուք սպանեցիք նրան: Սակայն տեսե՛ք, նրա մարմինը վերացրեցիք, բայց գաղափարները, նպատակները չկարողացաք ոչնչացնել»,- գրում է Գյորմուշը:

 Հոդվածագիրն այնուհետև իր հոդվածում գրում է Հրանտի մահվան պատճառ դարձած դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ դրա սկիզբը եղավ 2004 թվականը, երբ Թուրքիայում հրապարակվող երկլեզու «Ակոս» թերթում հրապարակվեց Աթաթուրքի հոգեզավակ, առաջին թուրք կին օդաչու Սաբիհա Գյոքչենի մասին պատմող հոդվածը, որտեղ ասվում էր, որ նա ծագումով հայ է: Դրան հաջորդեց Թուրքիայի Գլխավոր շտաբի կոշտ արձագանքը, որը ըստ հոդվածի հեղինակի, ինքնապաշտպանական ռեակցիա էր: Պատճառը Հրանտի կողմից «նոր սաբիհաներ» հայտնաբերելու վախն էր: Հենց այս վախերից ելնելով էլ սպանեցին նրան:

Գլխավոր շտաբի կոշտ արձագանքից հետո Ստամբուլում ուլքուջուները (ուլքուջու օջաքլարը-գորշ գայելի կառույցներից է՝ խմբ.) Ակոսի խմբագրության առջև ակցիաներ էին անցկացնում «կամ սիրի՛ր, կամ լքի՛ր» կարգախոսով:

«Պետությունը գործի էր անցել… Պարզ է, որ նպատակը մեկն էր՝  Հրանտին վախեցնելով ստիպել երկիրը լքել:

Հետո Հրանտի  դեմ 301 հոդվածով դատ բացվեց.. Իսկ հետոն արդեն բոլորս միասին ապրեցինք», -գրում է Գյորմուշը:

«Սակայն սա չի նշանակում, որ  Հրանտի մահվան դատավճիռը այլ պատճառներ չի ունեցել, սակայն կարծում եմ, որ սա որոշիչ դեր է ունեցել:

Հրանտը ցանկանում էր 1915 թվականից հետո ողջ մնացած և կրոնափոխ հայերի տաբուն փշրել, և շատ ոգևորված էր դրանով, քանի որ նա 1915-ի մասին զոհերի քանակի մասին խոսելուց շատ էր նեղվում և  այդ հարցի մասին ուզում էր խոսել ոչ թե մահացածների քանակի, այլ ողջերի ապրածների միջոցով: Այսինքն՝ ոչ թե մահվան, այլ կյանքի միջոցով, ոչ թե մեռածների, այլ ապրող պարզ մարդկանց միջոցով:

 Այսպես թե այնպես Հրանտին կորցրեցինք և հետ չենք կարող բերել, սակայն նրա հիշատակի համար 2 պարտականություն ունենք անելու.

1. Մուսուլմանացված հայերի հարցում պետք է պարզենք,  թե ինչու Գլխավոր շտաբը և պետությունը, դեռևս հարցը նոր-նոր բացված, այդպես վրդովվեց: Գուցե սա հենց այն գաղտնիքն է, որ պետք է բացահատյենք:

2. Մենք պարտավոր ենք շարունակել Հրանտի գործը, որն այդքան կարևորում էր: Մահմեդականացված հայերի խնդրի շուրջ պետք է շատ մտածել»,- եզրափակում է Գյումուշը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}