Հասարակական07:50, 04 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի բնակչության 71.9 տոկոսն ոչ ակտիվ կենսակերպ է վարում

Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների
արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայում բնակչության 71.9 տոկոսը ոչ ակտիվ կենսակերպ
է վարում:
Այս մասին գրում է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական
կայքը՝ հղում անելով բժիշկ Շենոլ Օքուրին: Վերջինս հայտնել է, որ նախարարությունը ֆիզիկական ակտիվության վերաբերյալ հասրակության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով «Համաշխարհային քայլքի օր» խորագրով միջոցառումներ է կազմակերպել:
«6-11 տարեկան երեխաների 58.4 տոկոսը կանոնավոր կերպով
վարժանքներ չի կատարում: Այս տարիքային խումբն օրվա մեջ միջինը 6 ժամ անշարժ անցկացնում
է կամ հեռուստացույցի, համակարգչի առջև նստած, կամ էլ տնային
հանձնարարությունները և աշխատանքները կատարելով»,- ընդգծել է մասնագետը:
Այս ամենի հետ միասին երկրում գիրության, շաքարային դիաբեթի և սրտանոթային հիվանդությունների
աճ է գրանցվել:
Բժիշկ Օքուրը նշել է, որ խրոնիկ հիվանդությունների ռիսկային գործոններից մեկն էլ հենց
անշարժությունն է, որը աշխարհում ընդհանուր մահացությունների պատճառ դարձած գործոնների
ցուցակում 4-րդ տեղն է զբաղեցնում:
Ֆիզիկական անգործությունը գիրության գլխավոր պատճառն է: Ենթադրվում է, որ կրծքի և հաստաղիքի
քաղցկեղի 21-25 տոկոս, շաքարախտի 27 և սրտային հիվանդությունների 30 տոկոս դեպքերում
պատճառը հենց անշարժությունն է:
Օքուրը հայտնել է, որ ֆիզիկական ակտիվությունը սովորություն դարձնելը խրախուսելու նպատակով
առողջ սնվելու և ակտիվ կենսակեպ վարելու ծրագիր
է մշակվել՝ նշելով. «Ֆիզիկական ակտիվության բարձրացումը ոչ միայն առանձին անհատի, այլ
ամբողջ հասարակության խնդիրն է : Այս իսկ պատճառով անհրաժեշտ է բազմավեկտոր, խիստ կարգապահ
և մշակութային մոտեցում ցուցաբերել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |