Տարածաշրջան14:46, 02 Հոկտեմբեր 2013
Թուրքիան փոխհատուցում կվճարի հույն եղբայրներին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Թուրքիային ևս մեկ փոխհատուցում
է պարտավորեցրել: Հունաստանի քաղաքացի երկու եղբայրների Թուրքական դատարանը տևական ժամանակ մերժել է ճանաչել Ստամբուլում գտնվող 3 շինությունների սեփականատերեր՝ պատճառաբանելով, որ նրանք չեն կարող ստանալ իրենց քրոջ կողմից ժառանգություն թողած շինությունները իրենց հունական քաղաքացիության պատճառով:
Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ պատմական 3 շինությունները Հունաստանում ապրող Յաննիս և Էվանգելոս Ֆոկասներին ժառանգություն թողած քույրը ժամանակին որդեգրվել է Թուրքական քաղաքացիություն ունեցող հույն ընտանիքի կողմից:
Ֆոկաս եղբայրների բոլոր ջանքերն` ուղված իրենց ժառանգածը ստանալուն ապարդյուն են ավարտվել, ինչից հետո էլ վերջիններս հարցը տեղափոխել են ՄԻԵԴ, որը 2009-ին կայացրել է որոշում, ըստ որի խախտվել է եղբայրների սեփականության իրավունքը: Այժմ էլ նույն դատարանը հրապարակել է Թուրքիայի կառավարության կողմից վճարվելիք փոխհատուցման գումարը, որը կազմում է 500 մլն եվրո:
Թերթը նշում է նաև, որ այս դեպքը կարող է նախադեպ դառնալ Ստամբուլում
գտնվող մոտ 1500 շինությունների համար, որոնք պատկանում են փոքրամասնություններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |