• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:36, 02 Հոկտեմբեր 2013

Թուրքիայում ամեն 1000 մարդուց միայն մեկն է հայ, հրեա կամ հույն, իսկ 1913-ին` 5-ից մեկն էր

Թուրքիայում ամեն 1000 մարդուց միայն մեկն է հայ, հրեա կամ հույն, իսկ 1913-ին` 5-ից մեկն էր

Ըստ պաշտոնական վիճակագրության` Թուրքիայում բնակվող հայերը 50 հազար են, հրեաները` 28 հազար, հույները` 2 հազար: Մինչդեռ 100 տարի առաջ` 1913 թվականին, ոչ մահմեդական էր Թուրքիայի սահմաններում ապրող ամեն 5-րդ բնակիչը:

Այս մասին հայտնում է «t24» լրատվական կայքի սյուն վարող թուրք բլոգեր Բառան Ալփ Ունջուն: Նա ուշադրություն է հրավիրում վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների վրա: Նա բնորոշմամբ`1915-ի ողբերգությունից հետ և Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման տարիներին ժողովրդագրական պատկերը փոխվեց, արդեն ոչ մահմեդական էր ամեն 40-ից միայն մեկը:

«Դա էլ կարծես քիչ էր, հետո էլ վրա հասան 1934-ի Թրակիայի դեպքերը, ունևորության հարկը, սեպտեմբերի 6-7-ի վայրագություններն ու թալանը, «Հայրենակից, թուրքերեն խոսիր» արշավները և այլն: Իսկ Կիպրական հարցով 1964-ից սկիզբ առավ ահաբեկման քաղաքականությունը ազգային փոքրամասնություններին նկատմամբ: Այսպես եկանք հասանք մինչև մեր օրերը,- գրում է Ալփ Ունջուն` շարունակելով,-  Եթե կլորացնենք թվերը, ապա կստացվի, որ վիթխարի 80 միլիոնի մեջ մնացել է ընդամենը 80 հազար ոչ մահմեդական: Տոկոսային հարաբերությամբ սա կազմում է 0.001: Այսինքն ամեն 1000 մարդուց միայն մեկն է հայ, հրեա կամ հույն»:

Այս կապակցությամբ հոդվածագիրը հիշեցնում է հետազոտող-լրագրող Միխայիլ Վասիլիադիսից լսած մի անեկդոտ: Թուրքիա այցելած օտարերկրացիները, երբ իմանում են, որ այդ երկրում ապրում է 2000 հույն, այսպիսի հարց են տալիս. «Իսկ ո°ր հյուրանոցում են ապրում»:

Ոչ մահմեդական բնակչության ժողովրդագրական պատկերի փոփոխության հետևանքով է, որ տասնամյակների ընթացքում խիստ նվազեցին հայ, հույն և հրեա աշակերտների թիվը հանրակրթական դպրոցներում: Այսպես` 2012-2013 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում սովորել է 3137, հույնական դպրոցներում` 230, հրեականներում` 688 աշակերտ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}