Հասարակական07:55, 01 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի միակ հայկական գյուղի բնակիչները աջակցություն են հայտնել Էրդողանի ներկայացրած բարեփոխումների փաթեթին

Թուրքիայի միակ հայկական գյուղի` Սամանդաղ շրջանի Վաքըֆլըի բնակիչները
գոհունակություն են հայտնել թուրքական կառավարության ներկայացրած բարեփոխումների
փաթեթը, որն անվանվում է ժողովրդավարացման փաթեթ:
Ըստ «Աքշամ» պարբերականի` շուրջ 130 բնակիչ ունեցող այս գյուղի բնակիչները հավաքվել են սրճարանում և հեռուստաեթերով հետևել վարչապետ Էրդողանի ներկայացրած բարեփոխումների փաթեթի բովանդակությանը: Նրանք գոհունակություն և աջակցություն են հայտնել այդ փաթեթից բխող հետագա քայլերի իրականացմանը: Վաքըֆլըի հայ համայնքի առաջնորդներից Ջեմ Չափարը նշել է, որ ողջունելի հատկապես փաթեթի այն դրույթները, ըստ որոնց, պետք է իջեցվի ընտրություններում անցողիկ լինելու նշաձողը:
Չափարը նաև տեղեկացրել է, որ հարևան գյուղերում գտնվող իրենց պապերի գերեզմանները վերադարձնելու մասին դիմումները թեև մերժվել են, բայց իրենք համառելու են մինչև արդյունքի հասնելը:
Վաքըֆլըի համայքնապետ Պերճ Քարթունը ևս ողջունել է Էրդողանի ներկայացրած փաթեթը, բայց և նշել, որ որոշակի թերություններ կան, մասնավորապես ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի շուրջ ավելի բովանդակային փոփխությունների էին սպասում:
Իսկ Վաքըֆլըի բնակիչներից Միսակ Հերգելն առանձնահատուկ կարևորել է փաթեթով նախատեսված այն կետը, համաձայն որի, պետք ազգային փոքրամասնություններին պատկանող հանրակրթական դպրոցներից հանվի աշակերտների երդումը` «ես թուրք եմ, իրավացի եմ» արտահայտությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |