Մշակութային13:13, 01 Հոկտեմբեր 2013
Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանը ցանկանում է համագործակցել Գյումրու քաղաքապետարանի հետ

Դիարբեքիրի Սուրի
քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ասել է, որ մի շարք երկրների քաղաքապետարնների
հետ, այդ թվում Հայաստանի Գյումրի քաղաքի քաղաքապետարանի հետ` համագործակցության
արձանագրություններ ստորագրելու համար աշխատանքներ են տանում:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` Դեմիրբաշը նշելով, որ Սուրի
քաղաքապետարանը բազմաթիվ այլ քաղաքապետարանների հետ դարձել է «եղբայր քաղաքապետարաններ»,
ավելացրել է,-«Քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում` Գյումրի, Իսրայելում` Մեվասսերեթ Ցիոն, Իրանում` Ուրմիա
քաղաքների քաղաքապետարնների հետ արձանագրություններ ստորագրելու համար: Մեր հարաբերություններն ավելի
շատ զարգացնելու և մշակութային
համագործակցության համար այլ քաղաքապետարանների հետ ևս մեր բանակցությունները
կշարունակվեն: Որպես տեղական ինքնակառավարման մարմիններ` մեր պարտականությունն է միջնորդ
լինել ժողովուրդների և հավատքների միջև: Մարդ իր լեզվից և մշակույթից բացի այլ լեզուներն ու
մշակույթներն էլ պետք է սիրի, քանզի ամեն բանի սկիզբը հենց սերն է»:
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը հայտնեց, որ իրենք վերոնշյալ
համագործակցության վերաբերյալ Սուրի քաղաքապետարանից առայժմ որևէ գրություն,
առաջարկ չեն ստացել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |