Տարածաշրջան08:27, 30 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի տարածքի ավելի քան 213 մլն քառ. մետրն ականապատ է

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հրապարակել է պաշտոնական
տվյալներ, ըստ որոնց, այդ երկրում վերջին 10 տարվա ընթացքում ականի պայթյունի
հետևանքով մահացել է 418 մարդ: Նրանցից 109-ը եղել են զինվորականներ, 309-ը`
քաղաքացիական անձինք:
Հայտնի փաստ է դարձել, որ Թուրքիայի ականապատ տարածքները կազմում են 213 մլն 582.010 քմ: Նախարարի տեղեկացմամբ` 2013-ի ապրիլից արձանագրվել է ականապատ տարածքների հետևյալ տեղաբաշխվածությունը. Թուրքիայի ներքին շրջաններում` 2 մլն 615.648 քմ, Սիրիայի սահմանին` 189 մլն 349.703 քմ, Իրաքի, Իրանի, Հայաստանի և Նախիջևանի սահմանին 21 մլն 616.659 քմ տարածք:
Ականների պայթյունների հետևանքով զոհերի վիճակագրության համաձայն` ամենաողբերգականը եղել է 2007 թվականը, երբ եղել է 49 զոհ: Յըլմազը ընդգծել է, որ տարածքների մի մասը ականապատվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ի կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |