Տարածաշրջան15:02, 30 Սեպտեմբեր 2013
Թուրք պատգամավոր. Ժողովրդավարացման փաթեթը հիմնված է ստի վրա՝ ճիշտ էրդողանի պես

Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդեղանի կողմից ներկայացված ժողովրդավարացման փաթեթի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններ է արել Ժողովրդահանրապետական
կուսակցությունից ընտրված պատգամավոր Քամեր Գենչը: «Միլլիյեթ»-ի փոխանցմամբ՝ Գենչը
մանավորապես ասել է. «Ճիշտ Թայիփի նման փաթեթ է: Ստի վրա հիմնված փաթեթ է»:
Պատգամավորն անդրադարձել
է նաև հասարակական վայրերում գլխաշոր կրելու ազատությանը՝ ասելով. «Պաշտոնական գրասենյակներում
գլխաշոր կրելու թույլտվություն է տրվում: Սև գլխաշորին ազատություն է տրվում: Առանց
այդ էլ Թայիփի նպատակը Թորքիան դեպի խավարը տանելն է: Այդ փաթեթը 11 տարի Թուրքիայում
խավարի ռեժիմ հաստատելու համար ջանացող Թայիփ Էրդողանի առաջ քաշած փաթեթն է»:
Գենչը նշելով, որ
չի ողջունում ժողովրդավարացման փաթեթը, ասել
է. «Այնտեղ ազգը դեպի առաջընթաց տանող, գործազրկության կրճատմանը միտված, չեղած արդարություն
վերականգնելուն միտված որևէ քայլ չկա: Ցանկանում են Թուրքիան ծածկել սև ծածկոցով:
Էրդողանն ուզում է
մեր երկրի մի շարք հայկական և հունական գյուղերի անունները վերականգնել: Այս ճանապարհներին է դիմում
Ռիզեում գտնվող իր գյուղի նախկին անունը (Potomya) վերականգնելու համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |