• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:09, 30 Սեպտեմբեր 2013

Թուրք հոդվածագիր. «Հայերն արդեն ընկուզենի չեն տնկում, որ իրենց ինքությունը չմատնեն»

Թուրք հոդվածագիր. «Հայերն արդեն ընկուզենի չեն տնկում, որ իրենց ինքությունը չմատնեն»

«Այսօր Թուրքիայում որքա՞ն ծպտյալ հայ կա, որտե՞ղ են ապրում, ինչո՞վ են զբաղվում, ինչպե՞ս են ամուսնանում, ի՞նչ անուններ ունեն, ո՞ր  կուսակցությունների օգտին են քվեարկում, ինպե՞ս կարելի է դրսից տարբերել հայկական գյուղը, ինչո՞ւ  արդեն ընկուզենիներ տնկել չի թույլատրվում»,- այս հարցերն է բարձրացնում հոդվածագիր Սավաշ Օզբեյը թուրքական «Հյուրիյեթ» թերթում հրապարակված հոդվածում:

Այս հարցերի պատասխանները տալու համար հոդվածագիրը ներկայացնում է վկաների պատմությունները, ինչպես նաև Հայաստանի, Սփյուռքի, Թուրքիայի մասնագետների տվյալներ է մեջբերում:
 Օզբեյը
ներկայացնում է հենց ծպտյալ հայերի պատմածները,  որոնք հայտնել են, թե ինպես են իմացել  իրենց հայ լինելու մասին, ինչպես են մահմեդական դարձել և ինչպես են իրենց վերաբերվում շրջապատում:
Դերսիմցի  58-ամյան Էլիֆ Բոզթաշը պատմեց մինչև այսօր իրենց կրած դառնությունների, տանջանքների, ճնշումների մասին:

Իսկ իրենց հարևան Զեքի բեյը հետևյալն ասաց. «Թուրքիայում ծնված լինելը շատ դժվար է: Իսկ եթե դրան գումարենք նաև, որ քրդերեն ենք խոսում, ապա ավելի դժվար է: Ե՛վ Թուրքիայում ես ծնվել, և՛ քրդերեն ես խոսում ու դեռ ավելին, ալևի ես, սա շատ ավելի դժվար է: Դե դուք հաշվեք, թե մենք ինչեր ենք ապրում, երբ այս ամենին գումարվում է մեր հայ լինելը: Այստեղ մեզ համար շատ ծանր է: Պետությունն էլ գիտի մեր հայ լինելու մասին: Դրա պատճառով էլ ստուգում է թլպատված ես թե ոչ.. 1915… սեպտեմբերի 12-ը մեր գլխին պայթեց, ահաբեկչությունն էլ: 7 տարեկան զարմիկս անգամ տանջանքների է ենթարկվել: Տանջանքների դաժանության մասին ոչ թե պատերի, այլ առաստաղի վրայի արյունը միայն կարող է վկայել…»

Քրիստոնեության և հայերի մասին վկայող ամեն բան խնամքով վերացվել է: Մի ժամանակ եղած քարե եկեղեցին այնպես է ոչնչացվել, որ կարծես, երբևէ կառուցված չի էլ եղել: Հայերն էլ իրենց բնակության վայրի մեծամասնության դավանանքն են ընդունել: Որոշները ալևի են, որոշների սունի մուսուլմաններ: Իսկ ահա ընկուզենին հայերի համար սուրբ ծառ է համարվում և տեղացիները ասում են, որ եթե ընկուզենու հաստությունը մարդու վզի հաստությունից անցի, ապա այդ մարդու վիզը կկտրեն:  Այս պատճառով, ինչպես նաև հայ լինելը չմատնելու համար այլևս չի թույլատրվում:»

Հայկական Միրաքյան աշիրեթի հիմնադիրն էլ փրկվել էր կոտորածներից, քանի որ կարողանում էր լավ Ղուրան կարդալ: Նա անգամ մահանալիս միշտ նույն խոսքերն էր կրկնում «Զգույշ եղե՛ք, ձեր հայ լինելու մասին չպատմեք: Դուք էլ եք ուզո՞ւմ կոտորվել»:
Եվ որպեսի նոր կոտորածի զոհ չդառնան նա իր ամբողջ տոհմը մուսուլմանացրեց:  Այս աշիրեթի անդամ Ալի բեյը հայտնում է, որ իրենք աշխատում են քրդերի և թուրքերի հետ ամուսնանալ՝  նշելով. «Խառնվենք, որ մեր նկատմամբ  այլևս նման բան չանեն»:

Հոդվածագիրը, անդրառանալով ծպտյալ հայերի թվի տարբեր գնահատականներին, տեղեկացնում է, որ Հայաստանը նրանց թիվը գնահատում է 750 հազարի մինչև 1 միլիոն, սփյուռքը՝ 700 հազար, թուրք պատմաբանները՝ 500 հազար:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}