Հասարակական10:44, 27 Սեպտեմբեր 2013
Էրդողանը նախատեսում է թուրքերեն լեզու ներմուծել 3 տառ` x,w,q

Թուրքերենի այբուբենի համալրման հարցը հայտնվել է
քաղաքական օրակարգում: Վարչապետ Էրդողանի կողմից սեպտեմբերի 30-ին հրապարակվելիք ժողովրդավարական
բարեփոխումների փաթեթում, ըստ թուրքական «Սաբահ» թերթի, կա նաև թուրքերեն տառերի
մասին օրենքի փոփոխության առաջարկ:
Այսպես` առաջարկվում է փոփոխության ենթարկել 1928 թվականին ընդունված թուրքերեն տառերի մասին օրենքը և գործող 29 տառերի հետ միասին օգտագործել նաև քրդերենում առկա x, w և q տառերը: Բարեփոխում համարվող նման փոփոխության անհրաժեշտությունը պատճառաբանվում է հետևյալ կերպ, որ թուրք օգտատերերը համացանցում արդեն նեղվում են թուրքական այբուբենի սղությունից և սկսել են ակտիվ գործածել վերոնշալ երեք տառերը: Բացի դրանից քրդական ծագում ունեցող քաղաքացիներն իրենց անունների կամ բնակավայերի, տեղանունների հարցերում բազմաթիվ դժվարություններ են ունենում:
Փաթեթը նախատեսում է, որ այբուբենը դարձյալ մնա 29 տառանոց հնչյունակազմով, ուղղակի կհանվեն օրենսդրական այն արգելքները, որոնք խոչընդոտում են վերոնշյալ տառերի գործածությանը:
Նշյալ փաթեթով նաև նախատեսված է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դպրոցներից հանել երդման արարողակարգը, որը սկսվում է «ես թուրք եմ» արտահայտությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |