Տարածաշրջան12:51, 26 Սեպտեմբեր 2013
Քեմալ Քըլըչթարօղլու. Կրոնը քաղաքականության համար գործիք դարձնելը շատ վտանգավոր է

Թուրքիայի գլխավոր
ընդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչթարօղլուն
հանդիպել է Չեքմեքյոյի արդյունաբերողներ և գործարարների միության ներկայացուցիչների
հետ: Հանդիպմաn ընթացքում Թուրքիայի գլխավոր ընդիմադիրը տեսակետներ է ներկայացնել բազմաթիվ
թեմաների՝ այդ թվում ազգային ու կրոնական փոքրամասնությունների և Թուրքիայի արդյունաբերության
ասպարեզում անհրաժեշտ բարեփոխումների մասին: Քըլըչթարօղլուն շեշտել է, որ եկել է ժամանակը,
որ Թուրքիան իր արդյունաբերությունը դնի գիտական հիմքերի վրա և հայացքն ուղղի ժամանակակից
տեխնոլոգիաներին:
Քլըչթարօղլուն, անդրադարձ
կատարելով Թուրքիայի վարած կրոնական քաղաքականությանը, այն անպտղաբեր ու վտանգավոր է
անվանել ասելով. «Այս տեսանկյունից Թուրքիայի համար ամենամեծ վտանգը կրոնը քաղաքականության
համար գործիք դարձնելն է: Կրոնը պետք է հարգել: Սակայն այն պահից, երբ կրոնը դառնում
է քաղաքականության թեմա, Թուրքիան սկսում է ետ գնալ ու մեկուսանալ»:
ԺՀԿ լիդերը խոսել է նաև Թուրքիայի միակ հայկակն գյուղ կատարած այցելության մասին ասելով. «Մի՞թե նրանք մեր հարստությունը չեն: Մի՞թե նրանց երեխաները մեր երեխաները չեն: Նրանց հավատքն ուրիշ է: Դա նրանց անձնական աշխարհն է: Դրան մենք հարգանքով ենք վերաբերվում: Մի՞թե մենք իրավունք ունենք խառնվել Աստծո գործերին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |