• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:26, 26 Սեպտեմբեր 2013

Թուրքիայի ազգային փոքրամասնությունները պահանջում են վերադարձնել իրենց ունեցվածքը

Թուրքիայի ազգային փոքրամասնությունները պահանջում են վերադարձնել իրենց ունեցվածքը

Թուրքիայում փոքրամասնություններն իրենց  հիմադրամներին պատկանող  ունեցվածքի վերադարձման համար  վերջին երկու տարիների ընթացքում 1560 դիմում են ներկայացրել Հիմնադրամների գլխավոր վարչությանը: Այդ դիմումներում ներկայացված շուրջ 600 միավոր անշարժ գույքի վայրերը հայտնի չեն:

Այս մասին Հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմը  հայտնել է թուրքական «Յենիշաֆաք» թերթին: Էրթեմը նշել է, որ երբեմն իրենցից անտեղի ժամանակ են խլում՝ պահանջելով ինչ-որ խանութ: «Մեզնից Էդիրնեում իրենց խանութն են պահանջում: Այդ խանութը հիմա որտեղի՞ց գտնենք, վերադարձնենք: Եթե անգամ այդ խանութի սեփականության վկայականը չունենալով հանդերձ, գան և ցույց տան՝ ասելով. «Այս վայրը մերն է», մենք դրա ապացույցները գտնելով, կվերադարձնենք նրանց»:

Էրթեմն անդադարձել է նաև վերջին ժամանակներս քննարկման առարկա դարձած հայկական Սանասարյան տան շուրջ ծավալվող դեպքերին: Էրթեմը նշել է, որ 1936 թվականի հռչակագրի կազմման ժամանակ, համայնքներից պահանջվել է նրանց հիմնադրամներում գրանցված ունեցվածքների ցուցակը: «Նրանք էլ, որպես համայնքի հիմնադրամի ունեցվածք, գրանցել են իրենց օգտագործման տակ գտնվող գույքը, սակայն իրենց սեփական ունեցվածքը, որը  չի եղել համայնքի տնօրինության տակ, չեն գրանցել: Այն ժամանակ Մկրտիչ Աղա Սանասարյանի տունը , ստանալով «առգրավյալի» կարգավիճակ, անցավ Հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության ներքո, քանի որ ոչ մեկ այդ տանը տեր չկանգնեց: Իսկ այժմ հայ համայնքն ասում է, որ Մկրտիչ աղան մեր համայնքից է,  և նրա  ունեցվածքը մեզ պիտի պատկանի: Իսկ օրենքները հնարավորություն չեն տալիս դա վերադարձնել», -ընդգծել է Հիմնադրամների տնօրենը:

Նշենք, որ  «Սանասարյանի հան» անվանումով այս շենքը կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից:  Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը: 


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}