Իրավական12:08, 25 Սեպտեմբեր 2013
Դատական հայց` Թուրքիայի նախկին նախագահի դեմ

Թուրքիայում նոր զարգացումներ են ստանում «փետրվարի 28»-ի գործով
դատավարությունը: Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թիվն այս պահին 103 է:
Թուրքական «Հաբերա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ մեկնարկել է այդ գործով
18-րդ դատական նիստն Անկարայի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանում: Տուժող
կողմը ներկայացնող դատապաշտպաններից Մուստաֆա Փոլադը Էրզրումի դատարանի
միջնորդությամբ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ դատական հայց է
ներկայացրել, ինչի մասին հայտնել է դատալսման ժամանակ:
Նշենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում կատարվեց «թավշյա հեղաշրջում», որը ստացել էր հետմոդեռնիստական հեղաշրջում անվանումը: Այդ օրը գումարվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի արդյունքում կառավարությունից պահանջվում է անհապաղ հետ կանգնելկրոնական ազդեցություն կրող որոշումներից: Ճնշման հետևանքով վարչապետ Էրբաքանի իսլամամետ կառավարությունը հրաժարական է ներկայացնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |