Հասարակական13:40, 24 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրն այցելել է հայկական միակ գյուղի բնակիչներին

Թուրքիայի «Ժողովրդակահանրապետական» կուսակ- ցության
(ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի`
Հաթայ կատարած այցելությունը բավականաչափ հետաքրքիր ընթացք է ունեցել: Քըլըչդարօղլուն,
չնայած այն հանգամանքին, որ Սամանդաղի հանրահավաքը ավարտվել է ուշ ժամի, նա այցելել
է Հաթայում գտնվող Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղ: Քըլըչդարօղլուն այցելել
է Վաքըֆլը գյուղում գտնվող Մայր Աստվածածին
եկեղեցի և իր ստորագրությունն է թողել եկեղեցու հուշամատյանում: Այնուհետև ԺՀԿ առաջնորդը
հանդիպել է գյուղապետի և բնակիչների հետ: Գյուղի բնակիչները Քըլըչդարօղլուին պատմել են իրենց խնդիրների մասին:
Հատկապես նրանք մտահոգված են, որ Հաթայը, լինելով մեծ քաղաք, շրջակա գյուղերը ներառում
է իր մեջ՝ դրանք վերածելով թաղամասերի: Արդյունքում գյուղերը՝ իրենց առանձնահատկություններով
և մշակույթներով հանդերձ, հայտնվում են ոչնչացման վտանգի առաջ:
Բնակիչերը
Քըլըչդարօղլուից խնդրել են օրենքի սահմաններում կանխել այդ ամենի հետագա խորացումը: ԺՀԿ առաջնորդը խոստացել է աջակցել գյուղացիներին, ինչպես նաև ԺՀԿ անունից Թուրքիայի ազգային ժողովում բարձրացնել վերոնշյալ հարցը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |