• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական18:14, 23 Սեպտեմբեր 2013

Թաներ Աքչամ. «Ճշմարտությունը թաքցնողը կառավարությանը ենթակա ոստիկանությունն է»

Թաներ Աքչամ. «Ճշմարտությունը թաքցնողը կառավարությանը ենթակա ոստիկանությունն է»

Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակվել է թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հանուն իրական արդարության» վերտառությամբ հոդվածը, որտեղ հեղինակը անդրադարձ է կատարում Դինքի դատավարությանը զուգահեռ տեղի ունեցած 2 կարևոր իրադարձությունների՝ Դինքի ընտանիքի՝ դատավարությանը չմասնակցելու մասին արած հայտարարությանը և Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի հրատարակած գրքին:

«Հրանտ Դինքի դատավարությունը վերսկսվեց: 

Դատավարության վերսկսման հետ միասին 2 կարևոր իրադարձություններ տեղի ունեցան. Դինքի ընտանիքը հայտարարեց դատավարությանը չմասնակցելու մասին, Ֆեթհիյե Չեթինը  հրատարակեց  «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» վերնագրով ծայրաստիճան կարևոր գիրքը:

Դինքի ընտանիքն իր հայտարարության մեջ նշել էր, որ իրենք չեն հրաժարվում իրական արդարադատության պահնջից, սակայն արդեն թատրոնի վերածված դատավարության դահլիճի փոխարեն նրանք կլինեն փողոցներում, պողոտաներում ու հրապարակներում:

Այս համատեքստում Չեթինի հրատարակած գիրքը մեծ կարևորություն է ներկայացնում: Սահուն լեզվով գրված այս գիրքը կարդալով՝ մարդ հասկանում է, որ իրականում ասպարեզում ոչ թե Դինքի սպանությունն է, այլ՝ Դինքի օպերացիան:

Չեթինն իր գրքում մի հարցի պատասխան է փնտրում՝ «Իրական արդարությունն ինչպե՞ս է արտահայտվելու:»

Հարցի պատասխանը պարզ է՝ Կառավարությունը գիտի իսկական մեղավորներին, սակայն արդարության ճանկերից փրկելու համար նրանց պահում է Անկարայի խորը միջանցքներում:

Չեթինի գրքից հասկանում ենք, որ այդ թաքցնելն այն աստիճան է, որ Էրգենեքոնի գործով ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների վերծանումներից կտրվել են Հրանտ Դինքին վերաբերող մասերը, և դրանք չեն կցվել Էրգենեքոնի գործին:

Ստացվում է, որ նույնիսկ միայն խոսակցություններից հեռացված մասերը լսելու դեպքում կիմանանք, թե ովքեր են խառնված հանցագործության կազմակերպմանը: Օրինակ կարող ենք իմանալ, որ դրան խառնված է եղել Գլխավոր շտաբի Հատուկ պատերազմների վարչությունը: Իսկ ո՞վ է այս տեղեկությունները մեզանից թաքցնողը: Կառավարությանը ենթակա ոստիկանությունը:

Նույն գրքից հասկանում ենք, որ Դինքի դատավարության գործով պատժի արժանի մարդկանց ցուցակը չի սահմանափակվում կառավարության կողմից Անկարայի խորը միջանցքներում թաքցված մարդկանցով: Ստամբուլի մամուլի շենքերում զբոսնող այլ մեղսակիցներ էլ կան, և նրանց էլ անհրաժեշտ է ներառել այս գործով դատավարության մեջ: Այս շրջանակում առաջինը գալիս է «Հյուրիյեթ» թերթը և նրա խմբագրապետ Էրթողրուլ  Օզքոքը: Ակնհայտ է դառնում, որ Օզքոքն իր վրա էր վերցրել իր թերթի միջոցով հանցագործության համար նպաստավոր հասարակական կարծիքի ձևավորման պարտականությունը: Այս հանգամանքն առնվազն հարցաքննությունների թեմա պետք է դառնար:

Այս թեմային ես կրկին անդրադարձ կկատարեմ, սակայն հիմա ցանկանում եմ Ֆեթհիյե Չեթինի գրքից որոշ մեջբերումներ կատարել: Չեթինը մեկ խոսքով շատ դիպուկ կերպով ցույց է տալիս թե ինչ պետք է անել, իրական արդարության ի կատար ածման համար՝ դադարել հանցագործության հանդիսատես լինել:

«Հրանտ Դինքի սպանությունը նախապատրաստությամբ և կատարմամբ մեր աչքերի առաջ իրագործվեց, իսկ մենք սահմանափակվեցինք այս ամենի հանդիսատեսը լինելով: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ շարունակ այլ սպանությունների հանցագորրծությունների ականատեսն ենք դառնում: Ասում են՝ առանց ականատեսի զուլում չի լինում: Այս հողերի վրա դաժանությունը միշտ հանդիսականներից է ուժ ստացել, մեղքը հանդիսականներից ստացած լուռ հմաձայնությամբ է դադարել մեղք դիտարկվելուց: Հանցագործները չեն դատապարտվել, մեղքերն ու մեղավորները անպատիժ են մնացել»:

Չեթինի ասածն իրականում շատ պարզ ճշմարտություն է՝ եթե որևէ հանցագործություն չեք պատժում, ապա այն մեդալի պես է ընդունվում և այդպիսով ստեղծում եք պայմաններ դրա կրկնության համար: Եթե ուզում ենք նմանատիպ հանցագործությունները չկրկնվեն, ապա պետք է դադարենք հանդիսատես լինելուց և իրականության հետքերով գնանք:

Այժմ «Հյուրիյեթի» ու Օզքոքի խնդրին ավելի մոտիկից կարող ենք նայել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}