Հասարակական10:21, 21 Սեպտեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. Ասադին աջակցողների մեծ մասն իրականում ցանկանում է Էրդողանին նեղը գցել

Թուրքական մամուլում տեղ է գտել «Սթար մեդիա գրուփի» ղեկավար Մուստաֆա Քարաալիօղլուի «Ասդին աջակցող լրագրողներն ավելի շատ են, քան Իրանում» վերտառությամբ հոդվածը, որտեղ հեղինակն առաջ է քաշում այն միտքը, որ Թուրքիայում Ասադին աջակցող տարբեր շրջանակների իրական նպատակը վարչապետ Էրդողանն է: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Իրենց ամբողջ կյանքի ընթացքում քրդերից զզված, իսկ հայերին լուրջ չվերաբերված մարդիկ այսօր քրդերից ավելի քրդամետ են, հայերից` ավելի Հրանտ Դինքական: Ոչ վաղ անցյալում քուրդ և հայ մտավորականներին թիրախ դարձրած թերթերն ու լրագրողները չեն հրաժարվել իրենց ֆանատիզմից: Մի կեղծ ժողովրդավարության ցուցադրության ենք ականատես լինում միայն:
Որպես կանոն, քրդերին չնչին կարևորություն անգամ չտվածները վերջին ժամանակներում իրավիճակն այնքան են չափազանցրել, որ նույնիսկ համարձակվւմ են երկրի հարավ-արևելքում (քրդաբնակ շրջաններ -EH) թմրամիջոցների դեմ իրականացվող օպերացիաներին դեմ դուրս գալ:
Դեռ մինչև երեկ Ասադի հետ եղբայրական հարաբերություններ ունեցող կառավարությանը ամենածանր կերպով քննադատողները վերջինիս դիրքորոշման կտրուկ փոփոխությունից հետո էլ շարունակում են նույնն անել:
Թուրքիայում իրականում չգրանցված ու առանց պայմանի Ասադին աջակցող թերթերն ու լրագրողներն ավելի շատ են, քան Իրանում: Այս ամենի միակ պատճառը Թայիփ էրդողանին դեմ լինելն է: Այս քայլերով նրանք փորձում են ընտրությունների ժամանակ կորցրածը հետ վերադարձնել: 2006-2007 թթ դրոշով և գլխարկող Մուստաֆա Քեմալը բացահայտվեց:
Բայց այս անգամ միայն ազգայնականները չեն, այս անգամ բոլոր ավանդական միավորումները առաջ են շարժվում ԺՀԿ-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն (քեմալականներ)) և նրան սպասարկող մամուլի դրոշի ներքո»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |