Տարածաշրջան14:26, 20 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի նախագահ. «Սիրիայի հետ պատերազմելու ցանկություն չունենք»

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու-Յորք մեկնելուց առաջ օդանավակայանում
պատասխանել է լրագրողների հարցերին:Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու»
լրատվական գործակալությունը:
Լրագրողի հարցին, թե Թուրքիան սատարում է արդյոք ռազմական միջամտությունը սիրիական ճգնաժամին, Գյուլը պատասխանել
է. «Թուրքիան մի երկիր է, որը ցանկանում է այս խնդիրը առանց պատերազմ լուծել:Մի
երկիր, որը այս ուղղությամբ հենց սկզբից ջանքեր էր գործադրում: Պատերազմները երբեք
էլ ցանկալի չեն, սակայն եթե պատերազմին պատրաստ չլինես , չես կարողանա կանխել հնարավոր
սխալներդ: Այս հարցը պետք է այսպես ընկալել: Թուրքիան պատերազմ չի ցանկանում : Թուրքիան
միայն ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել
Սիրիայում շարունակվող կոտորածները:
Միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի»:
Նշենք, որ Գյուլը
Նյու-Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |