• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 01:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական09:51, 20 Սեպտեմբեր 2013

Ազգային փոքրամասնությունները Օսմանյան կայսրությունում ունեին 6437 դպրոց, ժամանակակից Թուրքիայում՝ 23

Ազգային փոքրամասնությունները  Օսմանյան կայսրությունում ունեին 6437 դպրոց, ժամանակակից Թուրքիայում՝  23

Թուրքիայում «Պատմության հիմնադրամի» կողմից «Փոքրամասնությունների դպրոցները անցյալում և այժմ» վերնագրով քառալեզու (անգլերեն, թուրքերեն, հունարեն, հայերեն) զեկույց է հրապարկվել: Զեկույցում նշվում է, որ Օսմանյան ժամանակաշրջանում ոչ մուսուլմաններին պատկանող 6437  դպրոցներ են եղել, որոնց թիվը հանրապետական շրջանում  կտրուկ նվազել է՝ հասնելով 23-ի:

Թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքը նշում է, որ զեկույցում տեղ գտած տվյալներն  ուշագրավ են, որպես օրինակ նշելով, որ  1894 թվականի տվյալներով ամբողջ  Օսմանյան կայսրությունում  ոչ մուսուլմաններին պատկանող 6437 դպրոց է եղել, որոնցից միայն 302-ը՝ Ստամբուլում: 1913-1914 թթ կայսրության սահմանները փոքրանալու պարագայում անգամ դրանց թիվը եղել է 2580: Իսկ ահա հանրապետական շրջանում կա ընդամենը 23 դպրոց:

1923 թվականի Լոզանի պայմանագիրը փոքրամասնությունների կողմից սեփական կրթական կառույցների հիմնումը և դրանց կառավարումը երաշխիքի տակ էր վերցրել: Փոքրամասնությունների խիտ  բնակեցված վայրերում տվյալ փոքրամասնության լեզվով դասավանդումը վստահվել էր պետության, սակայն որը երբեք դա չի իրականցրել:

Յեշիլքյոյի հայկական նախակրթարանի տնօրեն Գարո Փայլանը, որը նաև մասնակցել է զեկույցի կազման աշխատանքներին, խոսել է կրթության բնագավառում հայկական համայնքի խնդիրների մասին՝  նշելով, որ հայ համայնքը ուսուցիչներ պատրաստելու  համար համապատասխան որևէ կառույց չունի:

«Մեր աշակերտների թիվը նվազել է: Կրթությունն առանց աշակերտների չի լինի, իսկ առանց ուսուցչի
ընդհանրապես հնարավոր չէ պատկերացնել:  Հայերենի ուսուցիչներ ունենք, սակայն նրանք  մանկավարժական ֆակուլտետներում չեն որակավորվում որպես հայերեն լեզվի ուսուցիչներ: Դրա համար պահանջում ենք, բաժիններ ավելացնել, որոնք հայերենի ուսուցիչներ կպատրաստեն»,- ընդգծել է Փայլանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝  «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները
12:06, 29 ապր
Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}