Հասարակական07:35, 19 Սեպտեմբեր 2013
Ռաքել Դինք. «Ամուսնուս սպանել է պետությունը»

Հրանտ Դինքի անվան
հիմնադրամը Եվրախորհրդարանում կազմակերպել էր «Պատմություններ հայ-թուրքական սահմանից»
խորագրով լուսանկարների ցուցահանդես: Բացման արարողության ժամանակ ելույթ է
ունեցել հայկական երկլեզու (թուրքերե, հայերեն) «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետի կինը՝ Ռաքել Դինքը:
Ըստ թուրքական «Զաման»
թերթի՝ ելույթի ժամանակ Դինքի այրին մեղադրել է թուրքական պետությանն ամուսնու
սպանության մեջ:
«Հրանտը խիզախ հայ էր: Խնդիրների մասին առանց քաշվելու ամեն հարթակից
բարձրաձայնում էր: Սա չկարողացան մարսել: Մեր կարծիքով պետության ծրագրած դավադրությամբ
սպանեցին Հրանտին»,- ասել է Ռաքել Դինքը:
Խոսելով Դինքի դատավարության մասին՝ Ռաքելը հայտնել է, որ ընտանիքը որոշել է
չմասնակցել դատավարություններին:
«Մենք Թուրքիայի հնարավորություն տվեցինք՝ մտածելով, որ գուցե արդարադատության
հարցում իրենց աշխարհայացքը կփոխեն: Ցավոք, 6 տարի հետո դեռ նույն տեղում ենք:
Մենք այլևս չենք մասնակցի դատվարաություններին: Միայն դատարանի որոշումը
կտեղափոխեք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)»,- հայտարարել է Ռաքել
Դինքը:
Ելույթի ժամանակ
Ռաքել Դինքը խոսել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին՝ ընդգծելով, որ
ժամանակակից աշխարհում սահմաններ փակ պահող երկրի՝ 2020 թվականի օլիմպիական խաղերը
հյուրընկալելու ցանկությունը
անտրամաբանական է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |