• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:38, 19 Սեպտեմբեր 2013

Թուրք վերլուծաբան. «Հայերն ուզում են վերադառնալ, նրանք հողերի սեփականության վկայականներ ունեն»

Թուրք վերլուծաբան. «Հայերն ուզում են վերադառնալ, նրանք հողերի սեփականության վկայականներ ունեն»

Հայերն ուզում են վերադառնալ Թուրքիա: Նախկինում լքած իրենց տները, արտերը, այգիներն ու գերեզմանները վերցնելու համար: Լավ, բայց ինչպե°ս: Իրենց ձեռքին եղած սեփականության իրավունքի վկայականներով: 

Հայերի վերադարձի ու պահանջատիրության այս հարցն է բարձրացրել թուրք վերլուծաբան Մեհմեթ Չեթինգյուլեչը «Թաքվիմ» պարբերականում տպագրված իր հոդվածում: Վկայակոչելով «Աքդենիզ» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իսրաֆլը Քուրթջեփեին` նա նշում է, որ Հայաստանում արվող հարսանիքների ժամանակ պատահում է, որ ծնողներն իրենց հարսներին որպես նվեր տալիս են անշարժ գույքի սեփականության իրավունքի օսմանյան շրջանի վկայականներ, որոնք փոխանցվել են գաղթականների սերունդներին:

 Չեթինգյուլեչն ակնկալում է, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` 2015-ին, հայկական կողմը մեջտեղ կբերի այդ վկայականները և իրավական պահանջներ կներկայացնի:

«Գաղթականների ժառանգորդները կասեն` մենք պահանջում ենք մեր գույքը: Շատ բարի, բայց արդյո°ք Թուրքիան պատրաստ է դիմագրավել դրան: Ավելի ճիշտ, հնարավո°ր է, որ այդ վկայականները որևէ արդյունք տան: Կկարողանա°ն նրանք այդ վկայականներով գալ և փորձել վերատիրանալ 100 տարի առաջ լքված տներին, այգիներին»,- տարակուսանք է հայտնում հոդվածագիրը:

Հոդվածագիրը նաև նշում է, որ օսմանյան շրջանում տրամադրված հիշյալ վկայականներն իրավական ուժ ունեն: Հետևաբար հարցի լուծման իրավական ճանապարհները բաց են թե Թուրքիայում, թե արտերկրում: Ահա թե ինչու է սպասվում, որ 2015-ին ընդառաջ ավելի են շատանալու համապատասխան դատական հայցերի թիվը:

«Հայերը 13 նահանգի (վիլայեթ) հողերի նկատմամբ պահանջատիրություն ունեն:  Գաղթած պապերի թողած գույքի նկատմամբ իրավական պահանջ ունեն: Մոտենում է 2015 թվականը, և հասկանալի է, որ նրանք և թուրքական, և միջազգային դատարաններում կփորձել բարձրացնել այդ հարցը»,- մեջբերում է պրոֆեսոր Քուրթջեփեի դիտարկումները և նշում նրա առաջարկած տարբերակը, թե ինչ պետք է անի այդ դեպքում Թուրքիան:

Կոչ է արվում նախ արտգործանախարարության մակարդակով ձևավորել հատուկ աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխարհում կասեցնեն հայանպաստ լոբբինգի առաջխաղացումը և միջազգային հանրությանը բացատրեն, որ ոչ թե ցեղասպանություն է եղել, այլ բախումների պատճառով հարկադրված տեղահանություն: Եթե թուրքերին չհաջողվի այդ թեզը հասու և հասկանալի դարձնել աշխարհին, ապա, ըստ պրոֆեսոր Քուրթջեփեի, 2015-ին Թուրքիան կարող է տանուլ տալ և արժանանալ միջազգային հանրության բացասական վերաբերմունքին:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}