Հասարակական12:28, 19 Սեպտեմբեր 2013
Թուրք հեծանվորդ թոշակառուն պատմել է Հայաստան կատարած այցելության մասին

Ազգությամբ թուրք թոշակառու ինժեներ Օրհան Քըլըչը արդեն 3 տարի է ճամփորդություններ է կատարում
հեծանիվով: 2012 թվականին Օրհան
Քըլըչը հեծանվով ճամփորդություն է կատարել հարևան Վրաստան, իսկ այս տարի՝ արդեն
հուլիսին, նույն Վրաստանի ճաապարհներով այցելել է Հայաստան: Նա իր ճանապարհը սկսել
է Թուրքիայի Հոփա քաղաքից, և ացնելով ամբողջ Վրաստանը՝ ժամանել է Հայաստան:
Թուրք թոշակառուն
հեծանվով կատարած ճամփորդությունից ստացած իր տպավորությունների մասին է պատմել
թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթին: Օրհան
Քըլըչը պատմում է, որ Հայաստանում բավականին ջերմ ընդունելության է հանդիպել: Ըստ
նրա
Հայաստանում
ավելի
անվտանգ
և հրաշալի է եղել, քան ինքը կկարողանար պատկերացնել:
Օրհան Քըլըչը
պատմում է, որ Հայաստանում ամենուրեք ջերմ ընդունելության է արժանացել, նրան
բոլորը աջակցել են, միայն Էջմիածինում՝ հոգևորականներից մեկն է անդրադարձել ցեղասպանության խնդրին: Նրանք խոսել են հետո բարեկամացել, այնուհետև ինքը հայ
հոգևորականին հրավիրել է Ստամբուլ: Հյուրանոցում նույնպես լավ են վերաբերվել,
քաղաքի ամենալավ ռեստորանում նրանց հյուրասիրել են Հայոց ցեղասպանության թանգարան
իստիտուտի աշխատակիցները: Նույնիսկ կային մարդիկ, ովքեր քիչ թե շատ թուրքերեն էին
կարողանում խոսել, եղել են դեպքեր, երբ անգլերենի փոխարեն հաղորդակցվել են
թուրքերենով: Հանդիպել են ընտանիքների,
որոնց նախնիները տուժել էին տեղահանության
ժամանակ, նույնիսկ մի կին, ով խոսում էր
իր հուշերի մասին, եկել և գրկախառնվել է իր ընկերոջ հետ: Հայաստանում թուրք
զբոսաշրջիկի վերջին հանգրվանը եղել է կապուտաչյա Սևանը: Թուրք թոշակառուն ունի մեկ
երազանք՝ հեծանվով Ստամբուլից հասնել Հնդկաստան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |