Իրավական12:07, 17 Սեպտեմբեր 2013
Թուրքական դատարանը որոշեց կրկին ձերբակալել Դինքի գործով անմեղ ճանաչված ամբաստանյալին

Թուրքիայում վերաքննիչ դատարանի կողմից նախաձեռնվել է «Ագոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նոր փուլը: Դատավարության առաջին նիստը կայացել է այսօր:
Դատական նիստում քննվել է
Դինքի պանության կազմակերպման մեջ կասկածվող Էրհան Թունջելի հարցը, ով, անմեղ ճանաչվելով,
ազատ էր արձակվել: Դատախազը պահանջել է չեղյալ համարել Թունջելին անմեղ ճանաչելու մասին
որոշումը և նորից կալանավորել նրան:
Ըստ
թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` դատարանը, բավարարելով դատախազի պահանջը, որոշում է կայացրել
ձերբակալելու նպատակով Թունջելին բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը, ըստ
որի` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության
կազմակերպիչներից
Էրհան
Թունջելը
Դինքի
սպանության
գործով
անմեղ
ճանաչվեց:
Հանցագործությունն իրականացրած
Օգյուն
Սամասթը դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Սակայն 2013թ. հունվարին
Թուրքիայի
հանրապետական
դատախազությունը չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը:
Նախորդող հրապարակում`
http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=325
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |