Հասարակական11:02, 14 Սեպտեմբեր 2013
Էրթուգրուլ Օզքյոքը Էրդողանին նմանեցրել է Աբդուլհամիդ 2-րդին

Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը հայտնում է, որ թուրք հայտնի լրագրող, մտավորական, «Հյուրիյեթ» թերթի նախկին խմբագիր Էրթուգրուլ Օզքյոքը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է Աբդուլհամիդ 2-րդ սուլթանին՝ նշելով, որ Թուրքիան քայլում է դեպի բռնապետություն տանող ճանապարհով:
«2 և կես ամսում գործից
ազատված լրագրողների թիվը անցել է 80-ի սահմանը: Ըստ Ձեզ՝ այս տեմպերը ո՞ւր են
տանում»,- թուրք լրագրողի հարցին ի պատասխան Օզքյոքը նշել է.
«Պարզ է, թե դա ուր է տանում՝ դեպի բռնապետություն: Արդեն սահմանագծին ենք: Սակայն համաշխարհային պատմությունը մեզ ցույց է տալիս, որ ոչ մի բռնապետ չի կարող մնալ: Միշտ ասել եմ, որ Աբդուլհամիդ 2-րդը Օսմանյան սուլթանների մեջ ամենահաջողակներից մեկն էր, սակայն նրանից այսօր մեզ մնացել են միայն արգելքները, բռնապետության շրջանն ու վերահսկողության համակարգը: Դրա համար էլ անունը «Կարմիր (Արյունոտ) սուլթան» է մնացել: Եթե այսպես շարունակվի, այսօր էլ նույն կերպ գործողները, որքան էլ երկիրում տնտեսական հրաշք իրագործեն, միևնույն է սերուդներին կթողնեն անուն, որը գուցեև չտարբերվի Աբդուլհամիդի անունից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |