Տարածաշրջան14:12, 13 Սեպտեմբեր 2013
Թուրքի միակ թշնամին թուրքն է

Թուրքական «Միլլիյեթի» հոդվածագրի գրառման մեջ անդրադարձ է կատարվում կատարում
Թուրքիայում բարձր մակարդավով կատարվող խարդախություններին և դրանց ուղղված
միջազգային արձագանքներին: Հոդվածը՝ ստորև.
«Այսքան տարիներ հետո հասկացա մի բան՝ Թուրքիայում ճշմարտության ձայնը ստի ձայնից ավելի քիչ է լսվում և կորում է ստի բամբ ձայնի ետևում: Երբ սուտը բռնվում է, թաքնվում է ազգային հոգևոր արժեքների ետևում ու մեծամասնությանը իրեն թիկունք դարձնելով` ավելի բարձր է դարձնում իր ձայնը: Ու այդպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև բոլորը միասին ևս մեկ ապտակի են արժանանում:
Այսօր լսածս լուրի համաձայն Քուվեյթի էկոնոմիկայի նախարարության կողմից
կազմակերպվելիք անշարժ գույք տոնավաճառին պետք է մասնակցեին թուրքական մեծ
ընկերությունները: Սակայն Քուվեյթի կատարած հետազոտությունների արդյունքում
տոնավաճառը չեղյալ է հայտարարվել: Որպես հիմնավորում է ներկայացվել
Քուվեյթաբնակների կողմից Թուրքիայում բնակարան գնելիս խաբվելու հանգամանքը:
Կարծում եք՝ զարմացա ՞: Ոչ: Քանի որ որոշ ընկերությունների կողմից մեր քաղաքացիների տուժելու
մասին արդեն որոշ բաներ գիտենք: Իսկ Քուվեյթը ստիպված է եղել նման որոշում
ընդունել, որպեսզի չավելացնի իր տուժած քաղաքացիների թիվը:
Մի պահ շուրջս նայեցի և հասկացա, որ շատ օրինակներ փնտրելու կարիք էլ չկա. Մեր արտահանած մրգերն ու բանջարեղենները ստանդարտներին չհամապատասխանելու համար ետ են ուղարկվում, օլիմպիադաներում մեդալ ստացած մեր մարզիկները զրկվում են դրանցից դոպինգ օգտագործելու հետևանքով, մեր սպորտային ակումբները հանցավոր համաձայնությունների համար UEFA-ի կողմից որակազրկվում են, այժմ էլ մեր ընկերությունները են զրկվում տոնավաճառին մասնակցելու իրավունքից:
Ցավոք մեր արժանապատվությունը դեռ կշարունակեն վիրավորել այնքան ժամանակ,
քանի դեռ չենք փոխել մեր մտածելակերպը: Լինելիքն արդեն եղել է, այլևս իմաստ չունի
ավելի վշտանալ: Հիմա պետք է մտածենք, թե ապագայի համար ինչ կարելի է անել:
Ետ վերադարձված մրգերն ու բանջարեղենները մեր քաղաքացիներին չկերակրելով,
տույժերը բոլորիս վերագրելով, «Թուրք թուրքից բացի ընկեր չունի» մտածելակերպն ընդունելով,
մի խոսքով ճշմարտությունները չանտեսելով՝ կարող ենք դրանք կանխել:
Չպետք է ինքներս մեզ խաբենք, քանզի իմ կարծիքով թուրքի միակ թշնամին հենց թուրքն է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |