• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 18:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:50, 13 Սեպտեմբեր 2013

Թուրքիայում պատմական շենքեր են ապամոնտաժելու հյուրանոց կառուցելու համար

Թուրքիայում պատմական շենքեր են ապամոնտաժելու հյուրանոց կառուցելու համար

Թուրքական «Բիրգյուն» թերթի թղթակից Օլգու Քունդակչըն ահազանգում է, որ Ստամբուլի Պանգալթը թաղամասում գտնվող պատմական «Ինջի» կինոթատրոնը քանդելու են տեղում հյուրանոց կառուցելու նպատակով: Նախատեսվում է, որ ըստ նախագծի, պետք է քանդվեն Հայ կաթոլիկ Մխիթարյան միաբանության և դպրոցի հիմնադրամին պատկանող տարածքում գտնվող «Ինջի» և «Պանգալթը» առևտրի  տաղավարները, որոնք կառուցվել են 1946 թվականին:

Հիմադրամին պատկանող տարածքում գտնվող 2-3 հարկանի խանութները քանդվելու են, իսկ նույն տարածքում գտնվող և մշակութային արժեք ներկայացնող եկեղեցին և դպրոցը` ոչ: Հիմնադրամն արդեն խանութների վարձակալներին գրավոր կերպով տեղեկացրել է, որ խանութները ապամոնտաժելու պատճառով վարձակալության պայմանագրերը չեն երկարաձգվելու: Որոշ խանութպաններ արդեն վերադարձրել են վարձակալած տարածքները:

Լրագրողը ցավով հայտնում է, որ քանդման ենթակա խանութների մեջ կա նաև 1929 թվականին կառուցված հայտնի կոշկակարանոց, որի տերը՝ Իբրահիմ Վարլիքը, 70 տարի շարունակ աշխատել է նույն տեղում:

«Հիմա ասում են բանալիները տվե՛ք, գնացե՛ք: Իսկ այս պահին նոր խանութ բացելու հնարավորություն չունենք: Մեր տարիները այստեղ են անցել: Հիմա սպասում ենք, թե ինչ կլինի»,- բողոքել է Վարլըքը:

Նշվում է, որ վերոնշյալ տաղավարները արդեն կիսադատարկ վիճակում են: Իսկ «Ինջի» տաղավարում գտնվող նախկինում փակված, այժմ լքված նույնանուն կինոթատրոնի դուռը փակված է նեյլոնե տոպրակով: Այն  նույնպես ապամոտաժելու են:

Ստամբուլի քաղաքապետարանը, չնայած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) բացասական դիրքորոշմանը, թույլատրել է տվյալ տարածքում նստավայր և հյուրանոց կառուցել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա
12:43, 28 օգոս
Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա

Նա նշել է, որ այնտեղից է ցանկանում է քայլելով հասնել մինչև Բաքու։

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը

Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}