Տարածաշրջան06:52, 12 Սեպտեմբեր 2013
Ցուցարարների ու ոստիկանների նոր բախումներ Թուրքիայում

Թուրքական «Սի Էն Էն թուրք» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և Ահմեթ Աթաքանի հիշատակը ոգեկոչողների միջև: Վերջինս սպանվել էր Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ:
Բախումներ են տեղի ունեցել Անթաքիայում ,
Անկարայում, Իզմիրում, Մերսինում, Սամսունում:
Անթաքիայում ոստիկանությունը ցուցարարների չարտոնված քայլերթը կասեցրել է՝
արցունքաբեր գազ կիրառելով: Անթաքիայում կալանքի տակ են վերցվել նաև դեպքերը լուսաբանել
ցանկացող լրագրողները:
Իզմիրում ոստիակնությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ
է կիրառել, երբ վերջիններս փորձել են ցույցը «Արդարություն և զարգացում» կուսակցություն
(ԱԶԿ-AKP) նահանգային գրասենյակի դիմաց անցկացնել: 1 հոգի կալանավորվել է:
Մերսինում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվել է 8 հոգի:
Հիշեցնենք, որ Հաթայի բողոքի ակցիան, որի ժամանակ սպանվել է 22-ամյա Ահմեթ Աթաքանը, նվիրված է եղել Գեզիի
ցույցերի ժամանակ Աբդուլլահ Ջոմերթին սպանած ոստիկաններին բացահայտելու և պատասխանատվության
ենթարկելու պահանջին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |