Տարածաշրջան07:16, 11 Սեպտեմբեր 2013
Ստամբուլում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները շարունակվում են

Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ սպանված Ահմեթ Աթաքանի համար նախօրեին բողոքի ցույցեր են տեղի ունեցել:
Ոստիկանությունը միջամտել է ցույցերին, մեծ թվով ցուցարարներ ձերբակալվել են:
Ըստ «CNNTurk»-ի `երեկ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ
ժամը 19:00-ին ցուցարարները հավաքվելու են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ` հարգելու
սպանված ցուցարարի հիշատակը, ինչպես նաև հանդես գան հայտարարությամբ:
Ըստ աղբյուրի` ժամը 18:00-ից ոստիկանությունը փակել է Գեզի զբոսայգին, Թաքսիմ
հրապարակը: Ոստիկանները ցույցը ցրելու համար կրկին կիրառել են արցունքաբեր գազ: Ցուցարարներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանները թույլ չեն տվել նույնիսկ, որ ցուցարարները ծաղիկներ դնեն
սպանված ցուցարարի հիշատակին: Ցուցարարների շարքերում եղել են նաև ԺՀԿ(CHP) և ԽԺԿ(BDP)-ական
պատգամավորներ, որոնք 1 ժամանոց նստացույց են արել, ապա դիմելով լրագրողներին ասել
են. «Բռնությունն էլ սահման ունի: Չկա բռնության մի տեսակ, որ այս ժողովրդի
նկատմամբ կիրառված չլինի, սակայն ժողովուրդը վախի արգելքը հաղթահարել է: Գեզիի
դիմադրությունը սրանց կոկորդում է մնացել: Ոչ կարողանում են կուլ տան, ոչ էլ`
թքեն»:
Հիշեցնենք,
որ 22-ամյա Ահմեթ Աթաքանը
սպանվել էր Հաթայի բողոքի ակցիայի
ժամանակ, որը նվիրված է եղել Գեզիի ցույցերի ժամանակ Աբդուլլահ Ջոմերթին սպանած ոստիկաններին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջին:
Ընթացքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որի ժամանակ էլ սպանվել է Ահմեթ Աթաքանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |