• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:27, 10 Սեպտեմբեր 2013

Ադրբեջանի իշխանությունները զինում են քուրդ գրոհայիններին

Ադրբեջանի իշխանությունները զինում են քուրդ գրոհայիններին

Ռուսաստանում թաքնվող Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախկին գործակալը պատմում է, որ իր երկրի կառավարությունը տարիներ շարունակ գաղտնաբար զենք և զինամթերք է մատակարարում Թուրքիայի կառավարության դեմ պայքարող քուրդ ապստամբներին՝ թարմացնելով երկու դաշնակից երկրների միջև լարվածություն առաջացնող ամենալուրջ թեման։ 

Ըստ Panorama.am-ի` այս մասին Caucasian Knot կայքի հետ հարցազրույցում հայտնել է Իբրահիմ Մուսայևը, ով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին գործակալ է ու այժմ բնակվում է Ռուսաստանում։ Որոշները Մուսայևին կնքել են «ադրբեջանցի Սնոուդեն» մականունով՝ լրջություն եւ կարեւորություն հաղորդելով նրա բացահայտումներին, թեեւ որոշ լուրերի համաձայն Ռուսաստանը պատրաստվում է արտահանձնել Մուսայեւին՝ ի հակառակ ամերիկացի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի վերաբերյալ որոշման։ 

Հայտնի հարցազրույցում Մուսայևը պնդում է, թե իր գործընկերը հայտնաբերել է փաստաթղթեր, որոնք փաստեր են ներկայացնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցությանը զենք մատակարարելու վերաբերյալ։ 

Ըստ նոր ձեռք բերված փաստերի, շաբաթական երկու անգամ տարատեսակ զենքով և զինամթերքով բեռնված ինքնաթիռը իրականացնում է Բաքու – Նախիջեւան թռիչքը։ Մուսայևը պատմում է, որ Զեյնալով ազգանունով իր գործընկերը Նախիջեւանում այս ինքնաթիռների մատակարարումը իրականացնող վարորդներից է եղել, և նրա հետ մեքենայում մի անգամ բեռը ուղեկցել է մի գինովցած զինվոր, ում մոտ եղել են զենքի քանակը և ուղղությունը հավաստող փաստաթղթեր։ Այդ անգամ պատահմամբ զինվորը մոռանում է փաստաթղթերը մեքենայի մեջ, եւ Զեյնալովը հասցնում է դրանք պատճենել։

Պատճենված փաստաթղթերից պարզ է դարձել, որ ամբողջ զենքը Նախիջևանից ուղևորվելու է Թուրքիա՝ քուրդ զինյալներին։ 

Սակայն Մուսայևի ներկայացրած փաստերից դեռև անհայտ է մնում, թե ովքեր են կանգնած զենքի այս փոխադրումների հետևում։ 

Նա պնդում է, որ անհնար է Բաքվի կենտրոնական իշխանությունները այս մասին տեղեկացված չլինեն, թեեւ գործարքները իրականացվում են Նախիջեւանի տեղական իշխանությունների կողմից, որտեղ իշխանության ղեկին ազգությամբ քուրդ պաշտոնյա է։

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}