• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:01, 07 Սեպտեմբեր 2013

Էրգին Արդըչ. «Իրականությունը սա է. հայերի ունեցվածքը թալանվեց, բաժանվեց»

Էրգին Արդըչ. «Իրականությունը սա է. հայերի ունեցվածքը թալանվեց, բաժանվեց»

Թուրքական մամուլում սկսվել է արծարծվել 1915 թ, Հայոց ցեղապսնությունից հետո հայերի ունեցվածքի հարցը: Ի՞նչ է եղել հայերից մնացած ուեցվածքի հետ, ու՞մ է բաժին հասել, ի՞նչն է պատճառը, որ այս հարցերին վերաբերող ուսումնասիրություններ չկան: Ահա այս հարցերն են, որ հիմնականում բարձրացվում են:

Այս թեմայով թուրքական «Սաբահ» թերթում Սուլեյման Յաշարից հետո իր հոդվածն է հրապարկել  Էրգին Արդըչը: Վերջինիս հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«Ավելի վաղ բազմիցս ասել էի, հիմա էլ պրոֆ Սուլեյման Յաշարն է գրել` Հայկական հարցի հիմքում փողն է: Վտանգն կա, որ  հայերը փոխահտուցում կպահանջեն: Եվ ոչ թե «արյան գինը», այլ առգրավված հայկական ունեցվածքի գինը:

Թուրքիայում 1914 թվականին 1.2 միլիոն հայ կար, 1927թ-ին հազիվհազ 77 հազար էր մնացել: Չենք հարցնում, թե այդ մարդիկ ուր գնացին, քանի որ դա շատ ակնհայտ է: Մի մասը հանդերձյալ աշխարհ, մի մասը Սիրիա, Լիբանան, որոշներն էլ այնտեղից` Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա..

Այս մարդիկ Անատոլիայի գյուղացիները, առևտրականներն ու արհեստավորներն էին: Ամբողջ Անատոլիայով մեկ սփռված նրանց ունեցվածքի,  բանկերում ունեցած գումարների, աշխատավայրերի, խանութների, արհեստանոցների, տների,  դաշտերի, անասունների, այգիների վերաբերյալ պատշաճ ուսումնասիրություն, տեղեկություն չունենք: Այդ իսկ պատճառով էլ, ինչպես պրոֆեսոր Յաշարն է ասում, Օսմանյան տնտեսության պատմությունը գրվել է առանց հայկական, ավելի ճիշտ` «ոչ մուսուլմանական» տնտեսությանն անդրադարձ կատարելու: Տնտեսության պատմությունը գրողները վախեցել են, չեն ցանկացել, այդ թեմային  անդրադառնալով գլուխները «դարդի» տակ դնել: Այս պատճառով է, որ մեզ սովորեցրել են, թե «Օսմանյան կայսրությունում բուրժուազիա չի եղել»:

Օսմանական բուրժուազիան ձևավորող փոքրամասնություններին ոչ ոք չէր ուզում հիշել, քանի որ փոխհատուցման ժամանակը կարող էր գալ:

Իրականությունը սա է`  հայերի ունեցվածքը անատոլիական «ազնվականության» կողմից թալանվեց, բաժանվեց: Տները, դաշտերը ուրիշների ձեռքն անցան: Բնականաբար, այս գործընթացը համապատասխանում  էր «Միություն և առաջադիմության»(Իթթիհադ վե Թերաքի), հետո էլ նրա անմիջական ժառանգորդ` «Ժողովրդահանրապետական» կուսակցության` «փոքրամասնությունների կապիտալը մուսուլման թուրքերին փոխանցելով` սեփական բուրժուազիան ձևավորելու» քաղաքականությանը:

Ինչ ափսոս, որ բյուրոկրատները, որոնք չէին կարողանում սեփական ուժերով կապիտալի կուտակել կարող էին միայն մեկ բան մտածել. «բռնություն գործադրենք»: Ունեցվածքի հարկն էլ դրա մի փուլն էր:

1915 թվականին միանգամից հարստացած ազնվականությունը, համաշխարհային պատերազմում պարտվելով, վախեցավ որ «դաշնակիցները հաշիվ կպահանջեն»:Ահա այս պատճառով էլ նրանք աջակցեցին Մուստաֆա Քեմալ փաշային` միակ մարդուն, որը կարող էր նրանց պաշտպանել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}