• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:31, 06 Սեպտեմբեր 2013

Թուրք հոդվածագիր. «Ու՞ր է 1,2 միլիոն հայերի ունեցվածքը»

Թուրք հոդվածագիր. «Ու՞ր է 1,2 միլիոն հայերի ունեցվածքը»

Թուրքական «Սաբահ» պարբերականում հրապարակվել է  Սուլեյման Յաշարի հոդվածը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ունեցվածքի ճակատագրին:

Հոդվածագիրը գրում է, որ  Թուրքիայի տնտեսության պատմությունը գրողները հայերի աքսորի մասին գրեթե չեն գրում:
Նա  օրինակ է բերում թեմայի վերաբերող բոլոր գրքերը, որոնցում պատմական անդրադարձը ընդգրկում է նաև հայոց ցեղասպանության տարիները, սակայն այդ գրքերում որևէ ակնարկ անգամ չկա հայերի աքսորի և նրանց ունեցվածքի մասին: Յաշարը նշում է, որ կան հեղինակներ, որոնք իրենց գրքում անդրադարձել են աքսորին, սակայն հայերի ունեցվածքի հարցը կրկին թողել են ստվերում:

«Յահյա Թեզելի «Հանրապետության շրջանի տնտեսության պատմություն», Վեդաթ Էլդեմի «Պատերազմի և զինադադարի տարիներին Օսմանյան Կայսրության տնտեսությունը» գրքերում խոսք կա հայերի աքսորի մասին, սակայն այն մասին, թե ինչ է եղել  հայերի ունեցվածքը, ովքեր են ձեռք գցել այն ոչ մի բառ անգամ չկա: Շևքեթ Փամուկի «Օսմանյան Թուրքիայի տնտեսության պատմությունը» գիրքը ընդգրկում է 1500-1914 թվականները, գուցե վախից 1915թ-ին չի անցել: Նիյազի Բերքեսը նույնպես ինչ-ինչ պատճառներով 1915թ.-ից առաջ չի անցել»,- գրում է հոդվածագիրը:

Յաշարը ընդգծելով, որ  այս  գիտնականների գրած տնտեսության պատմության մասին գրքերը չեն կարող Թուրքիան ճիշտ կերպով ներկայացնել, հետևյալ օրինակն է բերում.
«Վեդաթ Էրդեմի գրքում նշվում է, որ աքսորից հետո Թուրքիայում հայ բնակչությունը 1.2 միլիոնով նվազել էր և 1927 թվականի մարդահամարին հայերի թիվը կազմում էր 77 հազար մարդ: Այդ 1.2 միլիոն հայերի բանկերում պահ դրված գումարները, այգիները, անասունները, տները ի՞նչ եղան: Առանց իմանալու, թե այս ունեցվածքը ում բաժին հասավ, հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես են ի հայտ եկել այսօրվա «սպիտակ թուրք» հարուստները»:

Յաշարը գրում է, որ Թուրքիայում գիտնականները չեն կարողանում ապօրինի կերպով  ունեցվածք առգրավելու փաստի մասին գրել, չեն կարողանում ասել, թե ովքեր են անտեղի հարստացածները:
Ըստ հոդվածագրի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պետության կողմից ապօրինի կերպով առգրավված փոքրամասնությունների հիմնադրամաներին պատկանող ունեցվածքը իրենց տերերին վերադարձնելու մասին հայտարարությունը անհանգստացրել է «սպիտակ թուրքերին»: «Այն դեպքում երբ Էրդողանը պետության կողմից առգրավված ունեցվածքն է վերադարձնում, ապա եթե որոշի մեր կողմից առգրաված հայերի ունեցվածքը վերադարձնել, մեր վիճակը վատ կլինի»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}