Հասարակական12:46, 05 Սեպտեմբեր 2013
Անկարայի մետրոյում բացի համբուրվելուց, արգելվում է նաև կիթառ նվագելը

Հերթական ուշագրավ դեպքն է տեղի
ունեցել Անկարայի մետրոյում: Ըստ թուրքական «Ռադիկալ» թերթի` երեկ երեկոյան երեք
երիտասարդներ, ուղևորներից թույտվություն ստանալով, Անկարայի մետրոյում կիթառ են նվագել
ու երգել: Սակայն մետրոյի աշխատակիցները ընդհատել են նրանց ու իջեցրել վագոնից` ասելով, որ մետրոյում կիթառ նվագել չի
թույլատրվում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անկարայի մետրոյում արգելվել էր նաև համբուրվելը`որակվելով
«անբարո պահվածք»: Մետրոյում պարբերաբար հնչեցվող «Բարոյականության կանոններին հետևեք» ձայնային նախազգուշացումը առաջացրել է թուրք երիտասարդների դժգոհությունը: Այդ նախազգուշացումից «վիրավորված» քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտելու համար անցկացրել էին արտասովոր բողոքի ակցիա: Մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Անկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում և ի նշան բողոքի` հրապարակավ միաժամանակ համբուրվել: Ակցիան կրում է «Համբուրվում ենք մետրոյի Քուրթուլուշ կայարանում» կարգախոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |