Հասարակական10:35, 03 Սեպտեմբեր 2013
Թուրքական էլեկտրոնային մամուլում ամենաշատը Էրդողանին են հայհոյում

Թուրքական «Հաբերա» լրատվական կայքը հայտնում է, որ թուրք ծրագրավորողները ստեղծել են հատուկ ծրագիր, որը կարողանում է 10 րոպեում գտնել վիրավորանք և հայհոյանք պարունակող լուրը, հոդվածը, մեկնաբանությունները, պարզել, թե որ կայքն է լուրի սկզբնաղբյուրը և որոնք են հետագայում արտատպել:
Այս ծրագրի շնորհիվ պարզվել է, որ թուրքական էլեկտրոնային մեդիայում վերջին 15 օրվա ընթացքում ամենաշատը վիրավորել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Էլեկտրոնային մեդիայի
բիզնես զարգացման ղեկավար Օմեր Սելը հրապարակել է նոր ծրագրի միջոցով ստացված
առաջին արդյունքները, որոնք վերաբերում են
հայտնի մարդկանց:
Այսպես, վերջին 15 օրվա
ընթացքում վիրավորանք հնչեցվել է ամենաշատը
Էրդողանի հասցեին: Հրապարակված 1410 տարբեր լուրերում Էրդողանին ուղղված եղել է 2781
վիրավորանք, հայհոյանք պարունակող արտահայտություն: Վարչապետին հաջորդում են
«Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին և «Ժողովրդահանրապետական
կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Բահչելիի մասին 229
տարբեր լուրերում եղել է 610, իսկ Քըլըչդարօղլուի մասին 216 լուրում` 457
վիրավորանք պարունակող արտահայտություններ:
Այլ կերպ ասած էլէկտրոնային մեդիադաշտում 24 ժամվա ընթացքում Էրդողանին
վերաբերող 185, Բահչելիիին` 40, Քըլըչդարօղլուին` 30 վիրավորանք պարունակող
հրապարակումներ են գրանցվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |