Տարածաշրջան08:03, 31 Օգոստոս 2013
Գյուլ. «Թուրքիան անկասկած չի կարող չմիջամտել սիրիական հարցին»

Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության`օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահական նստավայրում
«Հաղթանակի
տոնի» կապակցությամբ ընդունելության ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Գյուլը մասնավորապես, անդրադառնալով վերջին օրերի սիրիական զարգացումներին, ասել է, որ Սիրիայում
քիմական զենքի կիրառումը անպատասխան չի մնա:
Լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում անել Թուրքիան Սիրիայի հարցում, Գյուլը պատասխանել է, որ Թուրքիայի առաջնորդվում է ազգային շահերով, իսկ ազգային շահերը դրանք կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունն են: Նա հավելել է,
որ լավ
կլինի, որ հարևան երկրներում էլ լինեն կառավարություններ,
որոնք թե իրենց ժողովրդի, և թե Թուրքիայի հետ խաղաղ կգործակցեն:
Իր խոսքում Գյուլը շեշտել է նաև, որ այս չափ մարդկային զոհեր տալուց և քիմիական զենքեր կիրառելուց հետո միանշակակորեն չպետք է մտածել,
որ այդ ամենը անպատասխան կմնա:
«Որպես տարածաշրջանում գտնվող երկիր Թուրքիան անկասկած չի կարող այս հարցին իր մասնակցությունը չունենալ: Ամենաշատը բնականաբար ցանկանում ենք, որ տարածաշրջանում այս քաոսը ավարտվի և ավելի վատ և անվերահսկելի բախումները կանխվեն»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |