Հասարակական10:04, 29 Օգոստոս 2013
Թուրք մտավորական. «Անհրաժեշտ է խրախուսել մահմեդականացված հայերի ինքնաբացահայտումը»

Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակվել է Հրանտ Գասպարյանի «Հայերի ողբերգությունը երկրաշարժի միջոցով ի հայտ եկավ» վերտառությամբ հոդվածը, որն անդրադառնում է 2011 թվականին Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ի հայտ եկած հայկական գաղտնի մատուռների, հայկական արարողակարգերում օգտագործվող խորհրդանիշների, սրբապատկերների և եկեղեցական այլ պարագաների հայտնաբերման փաստին:
Հոդվածում նշվում է, որ մի վանեցի, ում ընտանիքը 1915 թվականին ստիպված կրոնափոխ էր եղել, հայտնել է, որ տեղական պաշտոնյաները երկրաշարժից հետո գաղտնի եկեղեցի և եկեղեցական պարագաներ հայտնաբերելու վերաբերյալ որևէ մեկնաբանություն չարեցին և բավարարվեցին լռություն պահպանելով: Հայտնաբերված իրերի պատմական արժեքը պարզելու համար որևէ հետազոտություն չի իրականացվել: Ցեղասպանության ընթացքում ողջ մնալու համար ստիպված մուսուլման դարձած հայերը իրենց տների տակ գաղտնի մատուռներ էին կառուցում և, այնտեղ հավաքվելով, շարունակում էին իրենց քրիստոնեական հավատը:
Հրանտ Գասպարյանը թեմայի շուրջ մեկնաբանություններ է վերցրել թուրք մտավորականներից:
Այսպես օրինակ, «Մազլումդեր» կազմակերպության նախկին
նախագահ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն կարծում է, որ կրոնական ընկալումները չպետք է
նույնականացվեն էթնիկ պատկանելությոան հետ:
«Կարծում եմ, որ տարածքի նախկին բնակիչներից` հայերից մնացած ահռելի քանակությամբ պատմական հուշարձաններ դեռևս չեն հայտնաբերվել: Երկրաշարժի ժամանակ ի հայտ եկած եկեղեցու մասունքները կարող են ավելի վաղ ժամանակի պատկանել: Պետք է ուսումնասիրություն անցկացնել: Այդ տարածքում մեծ քանակով մուսուլմանացված հայերի գոյությունը պատմական ճշմարտություն է: Նրանք ստիպված կրոնափոխ էին լինում աքսորից փրկվելու, կամ այլ պատճառներից դրդված: Մուսուլմանների մոտ հայերի վերաբերյալ սխալ է այն ընկալումը, թե այն հայը, որ մահմեդական է դառնում, նա արդեն հայ չէ: Նույնկերպ սխալ է նաև հայերի հետևյալ ընկալումը. «Հայը մուսուլման չի լինում, եթե դառնա, ինքնությունը կկորցնի»: Իրականում մարդիկ կրոնի ընտրության հարցում ազատ են»:
Ստամբուլի առևտրի համալսարանի դասախոս Բաքիր Բերաթ Օզիփեքն էլ ասել է. «Անցած դարի սկզբին բոլոր ինքնությունների վրա «բետոն է լցվել:» Այդ բետոնը այժմ ճաքեր է տալիս և ինքնությունները, որոնց պաշտոնական գաղափարախոսությունը պախարակել էր, այժմ սկսում են տեսանելի դառնալ: Այն, որ մուսուլման հայերը և մուսուլմանների պես ապրող քրիստոնյա հայերը սկսել են իրենց ինքնության մասին խոսել, կարգավորման նշան է: Մահմեդականացված հայերի ինքնաբացահայտումը անհրաժեշտ է խրախուսել: Սակայն խրախուսելիս կարող են բարոյական հարցեր առաջանալ, և պետք է այնպես վարվել, որպեսզի անհատները իրենց սոցիալական միջավայրերի հետ չբախվեն: Այսինքն` նրանց համար ձեռնարկվող քայլերը բարոյական սահմաններ ունեն: Այս հարցում պետության լռությունը ճիշտ է: Մեզ անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ անհատները կկարողանան իրենց ինքնության մասին խոսել»:
Հեղինակը վերջում հիշեցնում է նաև 1509 թվականին
Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի ժամանակ Սուրբ Սոֆիա տաճարի
ծեփերը թափվել էին և ի հայտ էին եկել գմբեթի կամարները զարդարող հրեշտակների
խճանկարները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |