Տարածաշրջան10:52, 28 Օգոստոս 2013
«Քրդական համայնքների միությունը». Թուրքիան մտադիր չէ լուծել քրդական խնդիրը

Թուրքիայում «Քրդական համայնքների միությունը» և
«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) շարունակում են Թուրքիային
ուղղված սպառնալիքներ հնչեցնել: «Քրդական համայնքների միության» գերագույն խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը նոր
հայտարարությամբ է հանդես եկել: Ըստ նրա՝ եթե մինչև սեպտեմբերի 1 ընկած
ժամանակահատվածում Թուրքիայի կողմից որևէ հստակ քայլ չկատարվի, ապա իրենք ոչ միայն
կդադարեցնեն զինված խմբավորումների դուրս բերման գործընթացը, այլև հետ կկանչեն
արդեն իսկ Թուրքիայից դուրս եկած զինված խմբերին:
Թուրքական «Զաման» օրաթերթը հայտնում է, որ Ջեմիլ Բայըքը խնդրի լուծման և այլ մանրամասների մասին հարցազրույց է տվել BBC-ի թուրքական ծառայությանը: Նա հարցազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը , թե քրդական ուժերի դուրս բերումը կատարվել է 20%-ով, քրդերը իրենց խոսքը չեն պահել: Ի պատասխան վերոնշյալ խոսքերի `Ջեմիլ Բայըքը ասել է, Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» երբեք չի հայտարարել, որ հունիսի 1-ին կավարտի զինված խմբավորումների դուրս բերման գործընթացը: Նախանշված հունիսի 1 ամսաթիվը սահմանվել է որպես ռազմական գործողությունների ավարտի օր:
Ջեմիլ Բայըքի կարծիք է հայտնել այն մասին, որ ներկայումս
Թուրքիայի օրակարգում քրդական խնդրի կարգավորման հարց դրված չէ: Ըստ նրա՝ Թուրքիան
հիմա խաբելով փորձում է ժամանակ շահել: Նա նաև գտնում է, որ այդ կերպ ներկայիս
իշխանությունները փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից՝ առաջիկա տեղական
ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական, ապա նախագահական ընտրություններում
հաղթելու համար:
Ըստ նրա` ընտրություներին թուրքական ներկայիս իշխանությունները
իրենց քարոզարշավում ամեն տեղ կասեն թե իրենք դադարեցրել են պատերազմը և որ այլևս
արյուն չի թափվում: Նրա կարծիքով
իրավիճակը այսպես չի կարող շարունակվել, քանի Թուրքիան խնդրի լուծման գործընթացը
ավարտին բարեհաջող հասցնելու համար որևէ քայլ չի ձեռնարկում: Դա նշանակում է, որ
Թուրքիան մտադիր չէ լուծել քրդական խնդիրը և ռազմական գործողությունների է
նախապատրաստվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |