Տարածաշրջան16:46, 26 Օգոստոս 2013
Թուրք-սիրիական սահմանին կրկին բախումներ են տեղի ունենում

Թուրքական
«Սաբահ» էլեկրոնային պարբերականի հաղորդմամբ` այսօր Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը
թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած հերթական բախման մասին հայտարարությում է
տարածել: Ըստ հայտարարության` թուրք-սիրիական սահմանի Հաթայի հատվածում թուրք
սահմանապահների կողմից նկատվել են սահմանին մոտեցող 200-250 մեքենա, մոտ 3000
հետիոտն և 300-350 հեծյալ:
Երեկոյան
ժամը 20.45-ից սկսած վերոնշյալ անձիք խմբերով սահմանը հատելու փորձեր են արել:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Սիրիայի կողմից ահմանը հատել փորձող խմբերը,
չենթարկվելով զգուշացումներին, 11 տարբեր կետերից սահմանը հատելու փորձեր են
կատարել, միաժամանակ նաև քարեր են նետել թուրք զինծառայողների ուղղությամբ:
Թուրք
սահմանային ծառայողները նախ օդ են կրակել, ապա նաև խմբերի մոտակա վայրերին: Նրանք
նաև արցունքաբեր ազդեցություն ունեցող ռումբեր են նետել նշյալ խմբերի ուղղությամբ:
Նշվում է, որ բախումն ավարտվել է միայն առավոտյան 6.20 րոպեի մոտակայքում: Հաղորդագրությունում
ասվում է նաև, որ խմբերի նահանջից հետո թուրք սահմանապահները դեպքի վայրից
հայտնաբերել են մազութի 63 տակառ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |