Հասարակական07:35, 26 Օգոստոս 2013
Աղթամար կղզու եկեղեցում առաջին անգամ կատարվելու է մկրտություն

Թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքը հաղորդում է, որ այս տարի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ առաջին անգամ տեղի կունենա նաև մկրտության արարողություն:
2010 թվականին Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումից հետո 4-րդ անգամ է պատարագ մատուցվելու, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: Վանում սպասում են, որ պատարագին ավելի շատ մարդ պետք է մասնակցի, քան անցած տարի: Վանի նահանգապետի օգնականը ժողով է գումարել, որի ժամանակ նահանգային կառույցներին տեղեկացրել է իրենց պարտականությունների մասին և տվել համապատասխան հրահանգներ:
Վան նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը հայտնել է, որ աշխատում են պատարագի համար ժամանած տեղացի և օտարերկրացի հյուրերին լավագույն կերպոց հյուրընկալելու համար: Այդ նպատակով Թուրքիայի Մշակույթի նախարարությունից մասնագետներ են եկել և քաղաքի հյուրանոցների խոհանոցի և ծառյություն մատուցող ընկերությունների աշխատակիցների համար մեկշաբաթյա հատուկ դասեր են կազմակերպել:
Մուզաֆեր Աքթուղը նշել է նաև, որ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների
ժամանակ իրեն տեղեկացրել են, որ այս տարի նախատեսում են Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն անել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |